Էջ:Artcakh history.pdf/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է
ԱՐՑԱԽԸ ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԸ ԱՅՍՐԿՈՎԿԱՍ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ։ 13-րդ դարի սկզբին կենտրոնական Ասիայում մոնղոլական ցեղերը, միակորվելով իրենց առաջնորդ Տեմուչինի(վերջինս ստացավ Չինգիզ խան պատվատիտղոսը, որը նշանակում է ծովերի թագավոր), շուր­ջը ստեղծեցինի պետություն, որը բախտորոշ դեր խաղաց ինչպես Ասիայի, այնպես էլ արևելյան Եվրոպայի պատմության մեջ։

Աշխարհակալ նվաճումները մոնղոլները սկսեցին 1209թ.։ Սկզբում Չինգիզ խանը գրավեց Չինաստանի մի զգալի մասը, 1217-20 թվականներին՝ Արևելյան Թուրքեստանը, Խորեզմի պետությունը և Իրանի մի հատվածը։

Նվաճելով Միջին Ասիան և Իրանի մի մասը, մոնղոլների տրամադրության տակ դրվեց նյութական անբավ միջոցներ, որը նպաստեց նրանց առաջխաղացմանը դեպի արևմուտք։ 1220թ. ամռանը Խորեզմի շահ Ալա ադ-Դին Մուհամմադին հետապնդելու, Իրանն ու Այսրկովկասը հետախուզելու նպատակով Չինգիզ խանը Միջին Ասիայում առանձնացրեց 30000-ոց մի րանակ՝ Ջեբե նոյինի և Սուբադայ Բահատուրի գլխավորությամր255։

Մոնղոլական այդ զորամիավորումը գրավում է մի շարք քաղաք­ներ Խորասանում ու պարսկական Իրաքում և ապա շարժվում Ատրպատական։ Անցնելով Երասխը՝ մոնղոլները հասան Մուղան, որ տեղից էլ շարժվեցին դեպի Պարտավ-Գանձակ-Շամքոր-Տփղիս ռազմաստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող ճանա­պարհով։ Գրավելով Շամքորը, նրանք առաջ շարժվելով, ընդհարվեցին