Էջ:Artcakh history.pdf/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

Մոնղոլների կամայականություններին վերջ տալու նպատակով, այս դեպքերից հետո Հասան-Ջալալը և Խաչենի իշխանական տան ներկայացուցիչներից մեկը՝ Իվանե Զաքարյանի տան կառավարիչ Գրիգոր տղան (հեջուբ Գրիգորը) մի պատվիրակության գլուխ անցած Բաթու խանի որդի քրիստոնյա Սարթախի միջնորդությամբ և ուղեկցությամբ մեկնում են Բաթուի նստավայր, այժմյան Աստրախանի տեղում գոյություն ունեցած Իթիլ քաղաքը։ Բաթու խանը մեծ պատվով ընդունեց հայ իշխաններին, նրանց վերադարձրեց հայրե­նի բոլոր տիրույթները և տեղի մոնղոլ կուսակալներին հրահանգեց բարյացակամ վերաբերվել Խաչենի բնակչությանը։

Վերադառնալով հայրենիք այս անգամ Հասան Ջալալի դեմ բռ­նություններ սկսեց գործադրել մեծ լիազորություններ ունեցող հարկահան Արղունը։

Այլ ելք չտեսնելով, Հասան Ջալալը նույն Սարթախի ուղեկցությամբ 1255թ., կնոջ՝ Մամքանի և միակ տղա Աթաբակի հետ մեկնում է Մոնղոլիա՝ մեծ խանին իր գանգատները ներկայացնելու։ Ճանապարհորդությունը տևում է 5 տարի։ Մանգու խանը բավարարում է Հասան Ջալալի պահանջները, նրան վերադարձնելով գերագահ իրավունքը։ Չնայած դրան, Արղունի դավերը Հասան-Ջալալի նկատմամբ շարունակվեցին։ Չնայած մոնղոլ խաները առերես բարյացակամ էին վերաբերվում հայ իշխանների նկատմամբ այնքան ժամանակ, որքան հնարավոր էր լինում դրանով շորթել նրանց հարստությունը։ Իսկ իրականում իրենց պաշտոնյաներին դրդում էին հնարավորին չափ շատ շահագործելու հայ հպատակներին։

Քոչվոր ազնվականության ու պաշտոնեության անկաշկանդ կամայականություններն ու բռնությունները 50-կան թվականների վերջերից պատճառ դարձավ Հայաստանում և Վրաստանում ապս­տամբական շարժումներին։

1260թ. բռնկված ապստամբությունը գլխավորում էր վրաց թագավոր Ուլու Գավիթը։ Հասան Ջալալը նույնպես միացավ ապստամբներին։ Արղունի զորքը պարտություն կրեց ապստամբներից։ Շարժման թափը կոտրելու նպատակով Արղունի դրդմամբ ձերբակալեցին վրաց Գոնցա թագուհին, նրա Խոշաք դուստրը, Զաքարյան Շահնշահը, Հասան Ջալալը և շատ ուրիշ իշխաններ։ Կալանավորվածները