Էջ:Artcakh history.pdf/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

տանը և ոըջ Միջագետքը։ Այսպիսով, կարակոյունլու թուրքմենական ցեղե­րը տիրելով Առաջավոր Ասիայի երկրներին, ստեղծում են աշխարհակալ մի պետություն (1410-1468թթ.)։

Նոր տերերը քաջ գիտակցելով իրենց տիրապետության տակ ընկած երկրների քայքայված տնտեսության վերականգնման և պե­տական գանձարանը լցնելու կարևորությունը, համեմատաբար մեղմ քաղաքականություն էին վարում հայ իշխող վերնախավի նկատմամբ։ Կարակոյունլու տիրակալերը պետական բարձր պաշտոնների էին առաջ քաշում հայ նախարարական անվանի տների որոշ ներկայացուցիչների և շատերին դարձնում իրենց նախկին տիրույթների տնօրեններ ու լիիրավ իշխաններ։

Նման իրավիճակում էր գտնվում նաև երկիրը աղ-կոյունլու թուրքմենների տիրապետության շրջանում (1468–1502թթ.)։

Նորից վերականգնվեցին Ներքին Խաչենի Հասան-Ջալալյան և Վերին Խաչենի Դոփյան իշխանական տների ներկայացուցիչների իրավունքները։

1287թ. Իվանե-Աթաբեկի մահվանից հետո Ներքին Խաչենում տիրում էր Ջալալին, որն սկզբնաղբյուրներում ներկայացվում է որպես շինարար և եկեղեցապաշտ իշխան։ Ջալալ Ա-ին փոխարինել է որդին՝ Իվանե Մեծը։ Նրա գերագահությունը ճանաչում էին ոչ միայն Ներքին Խաչենի, այլ նաև Վերին Խաչենի ու Հաթերքի իշխանները։

Արդեն 15-րդ դարի իրողություններում հիշատակվում է Իվանեի որդի Ջալալ Բ-ն, Զազան, Աղբաստը, Սայտուն, Վելիջանը։ Պահ­պանված վավերագրերը վկայում են նրանց հայրենաշեն գործունեության մասին։ Առանձնապես հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում Գանձասարի վիմագիր արձանագրությունները։

Նշված ժամանակահատվածում կատարվեց նաև արժանահի­շատակ մի իրադարձություն։ 1470 թվականին Աղվանից Հովհաննես կաթողիկոսի մահվանից հետո կաթողիկոսական աթոռը Քոլատակ գյուղի մոտ գտնվող սուրբ Հակոբա վանքից փոխադրվեց Գանձասար։ Հասան-Ջալալյան մեծագույն տոհմի հայրապետները բազում դարեր իրենց օրհնյալ խաչով ու հարկ եղած դեպքում մերկացրած սրով անսասան պահեցին Արցախի սահմանները։