Էջ:Artcakh history.pdf/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գավառի չորս գյուղերի բնակիչներ միանգամից թողեցին իրենց բնակավայրերը և գնացին Պարսկաստան։ Շահը սրանց բնակեց­րեց Սպահան քաղաքում287։

Թուրքիայի դեմ պատերազմելու համար երկարատև նախապատրաստությունից հետո 1603թ. շահ Աբբասը անցավ Արաքսը և խանդավառ ընդունելություն գտավ մեծահարուստ Ջուղայի հայ խոջաների կողմից։ Արաքսի ափից մինչև խոջա-Խաչիկի ապարանքը փռված էին գորգեր։ Շահ Աբբասին հաջողվեց գրավել նաև Երևանի բերդը։ Թուրքերը կենտրոնացնելով իրենց ուժերը անցան հակահարձակման։ Շահ Աբբասը, վարելով այրված հողի տակտի­կան, հրամայում է իր զորքին հետ նահանջել, ամայացնելով թուրքերի հարձակման ուղղությամբ ընկած շրջանները, իսկ բնակչությանը քշել դեպի խորը թիկունք, թշնամուն զրկելով հանգրվանի և պաշար ձեռք բերելու հնարավորությունից։

Արարատյան դաշտավայրը դարձավ հարևան գավառներից հավաքագրված գաղթականության հավաքատեղի։ Բռնագաղթի ենթարկվեցին նաև Սևանա լճի ափամերձ շրջանները, այդ թվում նաև Ծարի բնակչության մի մասը։

Հայոց պատմության մեջ իր չափերով նախընթացը չունեցող այս ահռելի գաղթաշարժը կործանարար եղավ հայ ժողովրդի համար։ Պարսկաստանի խորքերը քշվեցին շուրջ 300 հազար հայեր։ Հայոց հողի վրա թուրք-պարսկական բախումները շարունակվեցին մինչև 1639թ.։ Այն ավարտվում է Կոստանդնուպոլսում կնքված հաշ­տությամբ։ Պարսկաստանին անցան Հայաստանի արևելյան նահանգները՝ Գուգարքը, Շիրակը, Արշարունիքի մի մասը, Արարատյան դաշտը, Սյունիքն ու Արցախը և Վասպուրականի արևելյան հատվածը։ Չնայած Շահ Աբբասը և նրա հաջորդները հայության նկատմամբ կատարեցին դաժանություններ, բայց և այնպես Իրանի խորամանկ տիրակալը, լավ ծանոթ լինելով հայ զինվորների քաջու­թյանը, փորձեց Արցախի մելիքների ուժը օգտագործել թուրքիայի ծավալապաշտության դեմ։ Այդ նպատակով նա խրախուսեց մելի­քական կարգը, օրինականացրեց նրանց իրավունքներն ու պար­տականությունները։

Առանձին ծառայությունների համար շահերը մելիքներին գյուղեր