Էջ:Artcakh history.pdf/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՈԳՈՐՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՐՔ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ

18-րդ դարի սկզբներին չնայած ստեղծված քաղաքական ծանր իրավիճակին, հաջորդ տասնամյակներում հայ մելիքները դարձան ազգային ազատագրական շարժման դրոշակակիրներ։

Հարկ է նշել, որ այս ժամանակներում պարսից տերությունը խարխլվում էր ներքին երկպառակություններից ու աֆղանների հետ ձգձգվող պատերազմներից։ Այս պայմաններում Արցախի մելիքների իրավա-քաղաքական կարգավիճակը ավելի բարձրացավ, մեծացավ նրանց ինքնուրույնությունը։ Մելիքները հրաժարվեցին Պարսկաստանին հարկեր վճարելուց, որը նպաստեց Արցախի հայ բնակ­չության տնտեսական վիճակի բարելավմանը։

Մյուս կողմից Պարսկաստանի դարավոր թշնամին՝ Թուրքիան, նրան առավել հյուծելու նպատակով հրահրում էր Դաղստանի ավարառու լեռնականներին, որոնք էլ մշտապես ահ ու սարսափի մեջ էին պահում Իրանի հյուսիսային նահանգների բնակիչներին։ Առավել շատ տուժում էր հայությունը։

Լեզգիների ավերիչ արշավանքների մասին հետաքրքիր տեղե­կություններ են պահպանվել. «Խոթայ վանքը (Դադի վանք-Վ.Բ) շատ զարմանալի շէն և հարուստ է եղել, բայց անիրավ լեզգիքը թափուրղա արին։ Դրանք աներեսի պէս՝ հենց որ կամ աղն էր պակաս լինում կամ մաղը, վազում էին մեր պապերի մօտ և նստում ամիսներով, ամեն ինչ պահանջում առօք փառօք վայելում։ Վերջը՝ որ յուրսահատում են, դրանց ձեռից ազատվելու համար, խորհուրդ են անում հայ իշխաններն ու մեծերը, այդտեղ լինում է ամբողջ Ջրաբերդին