Էջ:Artcakh history.pdf/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իր հերթին Պետրոս Մեծը հակաթուրքական ճակատ ստեղծելու և սղնախների հետագա անելիքները պարզելու նպատակով Այսրկովկաս է ուղարկում դեսպանորդ Իվան Կարապետին։ Նույն թվականի դեկտեմբերի վերջին Իվան Կարապետը հասնում է Ղարաբաղ, իր հետ բերելով Պետրոս Մեծի հրովարտակը։

Հուշագրում նշվում է, որ Պետրոսը հայերին վերցնում է իր պաշտպանության տակ, հուսադրում, որ կօգնի նրանց ազատվելու, սակայն մինչ այդ Ռուսաստանը պետք է ամրապնդի իր դիրքերը մերձկասպյան շրջաններում և նախապատրաստվի Հայաստանին օգնելու՝ համալրելով Գիլանում, Բաքվում ամրացված զորամասե­րը։ Հայերին կոչ է արվում չթուլացնել իրենց դիմադրությունը, իսկ մեծ վտանգի դեպքում տեղափոխվել և բնակվել ռուսաց կողմից նոր նվաճված Կասպիականի ափերին307։

Ըստ էության Պյոտրի խոստումները անորոշ էին։ Դեռ ավելին 1724թ. հուլիսի 12-ին Կ.Պոլսում ռուսական դեսպան Նեպլյուևը Թուրքիայի հետ կնքեց պայմանագիր, որի համաձայն թուրքերը ճանաչեցին Ռուսաստանի տիրապետությունը՝ Դերբենդից մինչև Մազանդարան ընկած Կասպից ծովի առափնյա շրջաններում։ Փո­խադարձաբար ռուսները ճանաչեցին թուրքերի իրավունքները Իրանի այսրկովկասյան տիրույթների նկատմամբ, ներառյալ Թիֆլիս, Գանձակ, Նախիջևան քաղաքները, Ղարաբաղի ու Ղափանի մարզերը, ինչպես նաև նրանց տիրապետությունը Արդեբիլ-Թավրիզ գծից դեպի հյուսիս և Թավրիզ-Քերմանշահ գծից դեպի արևմուտք ընկած իրանական հողերի վրա308։

Կոստանդնուպոլսի ռուս-թուրքական պայմանագրով չէր կարելի միջամտել կողմերի գրաված երկրամասերի գործերին, ուստի ռու­սական արքունիքը պարբերաբար խուսափողական պատասխաններ էր տալիս օգնություն խնդրող հայերի նամակներին, միաժամանակ զգուշացնելով վրաց և հայ գործիչներին՝ չգրգռել թուրքերին։ Սղնախների ղեկավարները ոչ միայն մերժեցին արտագաղթի ծրագիրը, այլև լարեցին իրենց վերջին ուժերը թշնամուն դիմադրելու համար։

Ստեղծված պայմաններում սղնախների առաջնորդները, շարունակելով բանակցությունները ռուսական իշխանությունների