Էջ:Artcakh history.pdf/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ նրանք՝ Սղնախների հայերը պատասխանել են նրան թե՝ մեզ մոտ դրամ չկա, բայց միայն ամեն մի մարդու մոտ մի հրացան է և մի սուր. եթե ցանկանում եք գալ եկե՛ք, մենք աստծու օգնությամբ պատրաստ ենք ձեզ դիմավորելու և ձեզանից չենք վախենում»309։

Սղնախականները շարունակում էին կռվել թուրքերի դեմ, միաժամանակ Եսայի կաթողիկոսն ու մելիքները, զորապետերն ու ռու­սաց արքունիքի բանագնացներն անդադար նամակներ էին հղում ցարին ու նրա ազդեցիկ ներկայացուցիչներին՝ խնդրելով նրա խոս­տացած օգնությունն ու հովանավորությունը։ Հյուսիսից ակնկալվող օգնությանը հետամուտ լեռնաստանի զինավառ հայությունը մինչև վերջ վճռականորեն էր լցված հայրենիքի սահմանները անխաթար պահելու գործում։ Այս մասին Իվան Կարապետը հայտնում է կանցլեր Գ.Ի.Գոլովինին. «Էսպես կռվարար խալղ, որ էստեղ կայ, ո՛չ ինչ դեղ չկայ։ Ղզլպաշի երկրում (այսինքն՝ պարսկահպատակ Հայաստանում) էսօր ԺԲՌ(12000) մարդ ձիով ողջ չախմախով թուֆանկ, ողջ թուրով հազիր են։ ՈՒ առանց ձիով էլ յենչաք, որ աստուած ախպար ու ողջին էլ թուֆանկ կայ։ Ամեն օր Ժ(10) թուֆանկ այ շինում ու չախմախայ շինում։ Էստեղ բան ան գտել արջիջի, էրկաթի ու պղնձի․․․»310։

Դաժան մարտերը թուրքական բանակի դեմ շարունակվեց ամ­բողջ 1726թ. ընթացքում։ 1726թ. հունիսի 15-ի նամակով Եսայի կաթո­ղիկոսը, Ի.Կարապետը, Ավան, Աբրահամ, Թարխան և մյուս յուզբաշիները Վանխթանգ 6-ին հայտնում են, որ հունիսի 10-ին Գանձակից թուրքական զորքը Խաչենի վրա է հարձակվել, ավերել Ղազանչի, Ղապրթու, Չանկաթաղ գյուղերը, թալանել ու գերեվարել բնակչու­թյանը, բայց սղնախից գնացած հայկական զորքերը վրա են հասել, կոտորել թշնամուն, ազատել գերիներին ու վերադարձրել ավարը311։

1726թ. օգոստոսի 1-ին գեներալ Լևաշովը հայտնում է, որ սղ­նախների հայերը ետ են շպրտել թուրքական մեծ ուժերի չորս խո­շոր հարձակումները և մինչև այժմ էլ համառորեն կռվում են312։

Հերթական ճակատամարտերից մեկի մասին հետաքրքրական տեղեկություն է պարունակում 1726թ. նոյեմբերի 15-ին Ավան և Օհան հարյուրապետերի արքունիքին հղած մի գրություն։ Այս հարյուրապետերը, առանց ամսաթիվը նշելու հայտնում են, որ մի նոր