Շահ Աբասից հետո, նրա հաջորդների ժամանակ, թեև Պարսկաստանը ապրեց առերևույթ խաղաղության մեջ, սակայն սկսվել էր նրա տնտեսական քայքայումը և քաղաքական անկումը։
Շահ–Հուսեինի օրոք աֆղանները՝ Մահմուդի ղեկավարությամբ, գրավելով հարավային Պարսկաստանը, ոչնչացնելով Սեֆյան տոհմի ներկայացուցիչների մեծ մասին, ժամանակավորապես իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։
Անիշխանության մատնված երկրամասերը ենթակա էին ամենասանձարձակ ահաբեկման և հարստահարության։ Այդ ամենին գումարվեցին թուրքերի կողմից գործադրվող բռնությունները։ 1727թ. հոկտեմբերին աֆղանները Թուրքիայի հետ կնքված պայմանագրով նրանց զիջեցին Այսրկովկասը, Քուրդիստանի, Խուզիստանի և Կենտրոնական Իրանի մի քանի նահանգներ։
Շահ-Հուսեինի որդին՝ Շահթամազը, որ փախել և գտնվում էր Մազանդարանում, լսելով հոր գահընկեցությունը, իրեն հռչակում է Պարսկաստանի տիրակալ և զորք գումարելով գալիս Թավրիզ։ Համաժողովրդական պայքար է սկսվում ինչպես թուրքական, այնպես էլ աֆղանական բռնակալության դեմ։
Հանդես գալով Խորասանում և գլխավորելով կըզըլբաշ ցեղերի ապստամբական ելույթները, ինչպես նաև կարճ ժամանակում մի քանի վճռական հաղթանակներ տանելուց հետո, մեծ համբավ վաստակեց Աֆշար ցեղի Կըրկլու ցեղախմբի նախկին շարքային ռազմիկ Նադիրկուլի խանը։
Նա իր քաջությամբ գրավում է Շահ-Թահմազի համակրանքն ու վստահությունը, մտնում նրա մոտ ծառայության և նշանակվում