Էջ:Artcakh history.pdf/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

զորքերի հրամանատար՝ վերանվանելով նրան Թահմազկուլի խան(Թահմազի ծառա)։ Թահմազկուլին մաքրում է Պարսկաստանը աֆղաններից և ամրացնում պարսկական իշխանությունը Իրանում։ Նա իր քաջագործություններով մեծ հեղինակություն էր վայելում բանակի և ժողովրդի մեջ։ Այնուհետև Թահմազկուլին հաղթական պատերազմներ է մղում օսմանցիների նկատմամբ։

Արցախի սղնախներում, Սյունիքում և Այրարատում զինավառ հայությունը, թուրքերի դեմ մղվող իրենց հերոսական պայքարով ինքնըստինքյան, հանդես էին զալիս որպես Նադիրի դաշնակիցներ։

Նադիրի բանակում գործող հայկական զորախմբերը համալրվեցին հատկապես 1735թ. Գանձակի պաշարման ամիսներին, իսկ երբ նա շարժվեց դեպի Կարս, Արցախի և Սյունյաց հայ զինվորականությունը մելիքների գլխավորությամբ ուղեկցում էր նրան ամենուրեք։ Գեղարքունիքից անցնելիս Նադիրը մեծ պատիվներ տվեց Մելիք-Շահնազարյաններին328։

Կարսի շրջանը ասպատակության ենթարկելուց հետո, Նադիրն իր զորքով նորից անցավ Ախուրյանը և բանակ դրեց Եղվարդի շրջակայքում։

Այդ օրերին Նադիրի մոտ էին գտնվում Արևելյան Հայաստանի համարյա բոլոր հայ մեծամեծերը. Դիզակի Մելիք-Եգանը, Գեղարքունյաց Մելիքջան Մելիք-Շահնազարյանցը, Երևանի Մելիք-Մկրտումն ու Սելիք-Հակոբջանը և շատ ուրիշներ։

Իրանի ապագա խորամանկ տիրակալը լավ էր հասկանում հայերի հակաթուրքական տրամադրվածությունը և օսմանցիների դեմ մղվող վճռական գոտեմարտում հայ մելիքների վրա նայում էր որպես հուսալի դաշնակցի։ Առանձնապես Նադիրը ջերմ հարաբերություններ ուներ Դիզակի մելիք Եգանի հետ։ Նադիրի պալատական պատմիչ Մուհամմադ-Քյազիմը բազմիցս հիշատակում է նրան, որպես նուրբ քաղաքագետին հատուկ արտակարգ ընդունակություններով օժտված իմաստուն մի գործչի, որը Նադիրի կողմից մեծ սի­րո և վստահության էր արժանացել329։

Մելիք Եգանը անհամար նվերներ մատուցելով և հորդորելով Նադիրին, վերջինս այցելում է Էջմիածին և նոր հրովարտակներով հաստատում կաթողիկոսի և հոգևորականության իրավունքները330։