Էջ:Artcakh history.pdf/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերջ տալու, նրանց սիրաշահելու և ռազմական կարո­ղությունը օգտագործելու նպատակով, ոչ միայն մելիքներին հաս­տատում է իրենց իշխանության մեջ, այլև ընդգծված կարգավիճակ է շնորհում՝ ծնունդ տալով նոր վարչական միավորի՝ Խամսա(արաբերեն հնգյակ), Խամսայի երկիր, Խամսայի մելիքություններին։ Նադիրը փաստորեն վավերացրեց այն, ինչ հերոսական պայքարի շնորհիվ ձեռք էր բերել Արցախի ազատատենչ հայությունը։

Տվյալ ժամանակաշրջանում Նադիրը ճանաչեց միայն Արցախի տարածքում գոյություն ունեցած մելիքություններից միայն հինգի իրավունքները։ Իսկ մնացածները, ինչպես օրինակ մի ժամանակվա հզոր Ծարի իշխանությունը թուլացել և ենթարկվում էին Խամսայի մելիքներին։

Ըստ էության ուշ միջնադարում Մեծ Հայքի ծայր հյուսիս-արևելյան մի հատվածում վերածնվեց հայկական մի նոր ձույլ պետական միավոր՝ ֆեդերատիվ կառուցվածքով։ Գանձակի բեկլարբեկությունից անկախ հինգ մելիքություններից կազմված նահանգը, կենտրոն ունենալով Տող ավանը, Դ իզակի Մելիք-Եգանի գլխավորությամբ ճանաչվեց որպես հայկական ինքնավար մի երկիր, որի սահ­մանները ձգվում էին Գանձակի մատույցներից մինչև Արաքս գետը։

Արցախի հյուսիսային հատվածներում տարածված էր Գյուլիատանի մելիքությունը՝ Կուրակ և Թարթառ գետերի միջև։ Այստեղ իշ­խում էին մելիք Բեգլարյանները, որոնց նստավայրն էր Թալիշ ավանը, և ռազմական հենակետը՝ Գյուլիստանի անառիկ ամրոցը։ Սրանից հարավ Ջրաբերդի մելիքությունն էր, որը ընդգրկում էր Թարթառից մինչև Խաչենագետ ընկած տարածքը։ Գավառի տերե­րը մելիք Իսրայելյաններն էին, որոնց նստավայրը Ջրաբերդ ամրոցն էր։ Խաչենի մելիքությունը տարածված էր Խաչենագետից մինչև Կարկառ ընկած հողերը։ Այստեղ էլ բուն Հասան-Ջալալյաններն էին իշխում և նստում էին Խոխանաբերդում, իսկ հետագայում՝ Խնձրիստանում։ Գավառի բերդերից հայտնի էին Կաչաղակաբերդը, Քարագլուխը, Ուլուպապաբերդը։ Վարանդայի մելիքությունը բռնում էր Կարկառ գետից մինչև Մեծ Քիրսի հարավային փեշերը ընկած տարածքը։ Սրա տեր մելիք Շահնազարյանների նստա­վայրն