Էջ:Artcakh history.pdf/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փառքը, տիրական դիրքը և Արցախի դրախտային հողն ու ջուրը։

Մելիք Շահնազարը, լավ իմանալով Փանահի նկրտումները օգտա­գործեց նրան և որպես վարձատրություն վերջինիս նվիրաբերեց Շոշի ան­մատչելի հին բերդը։ Վարանդայի տիրոջ այս նոր դավաճանական քայլը ավելի սաստկացրեց Արցախի ներքաղաքական կացությունը։ Ընդհարումները դարձան ավելի համառ ու դաժան։ Մելիք Շահնազարն ու Փանահը հայ մելիքներին դիմագրավելու համար սկսեցին վերակառուցել ու ավելի ամրացնել բերդը։ Մելիք Շահնազարը իր ձեռքով դրեց նրա առաջին քարը, որը «իր և ամբողջ Ղարաբաղի մելիքու­թյունների գերեզմանը դարձավ»337։ Իսկ Շուշիի դիրքը ավելի քան հարմար էր լինելով Արցախի սրտում. «Բնությունը երեք կողմից բարձրաբերձ, սեպացած ժայռերով շրջապատել էր այդ տեղը, դարձնելով նրան այդ կողմից միանգամայն անմատչելի։ Միայն մի կողմից էր, որ բերդն ուներ մուտքի տեղեր, թեև դարձյալ շատ դժվարակոխ։ Այդ չորրորդ կողմը Փանահ խանն ամրացրեց արհեստական պատվարներով, պարիսպներ քաշելով և աշտարակներ բարձրացնելով»338։

Փաստորեն Փանահը հաստատվեց Ղարաբաղի կենտրոնում՝ Շուշիում, որի վերակառուցման աշխատանքները կատարվեցին 1752-54 թվականներին։ Սկզբում քաղաք-ամրոցը հորջորջվեց Փանահաբադ, բայց տոհմիկ հայությունը դա չընդունեց և շարունակեց այդ բնակավայրին անվանել Շուշի, երբեմն Շուշվա ղալա(Շուշիի բերդ)։

Մելիք Շահնազարի այս դավաճանական քայլով պատմության մեջ առաջին անգամ թուրքը փորձեց բնավորվել Ղարաբաղում։ Սակայն այնքան օտար էր Արցախի համար նորեկ բռնավորը, որ անգամ իր համար տոհմային գերեզմանատուն ընտրեց Խաչենի իշ­խանից գնաց Աղդամը։

Հայկական, վրացական, պարսկական և ռուսական աղբյուրնե­րը միաբերան վկայում են, որ մինչև 18-րդ դարի կեսերը Լեռնային Ղարաբաղում թաթարներ և այլազգի մուսուլմաններ չեն եղել339։

Փանահը իր դիրքերն ամրացնելու և էթնիկական հենարան ստեղծելու համար Վրաստանից և Միլ-Մուղանի տափաստանում վխտող կարաչարլի, ջինլի, դամիրչի-հասանլի, ղըզըլ-հաջիլլի, սաֆի-քյուրդ,