Էջ:Artcakh history.pdf/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

քոյահմեդլի, սահաթլի, քենգերլի և այլ շատ թափառական ցեղերի փոխադրեց Ղարաբաղ։ Դրանց բնակեցրեց Շուշիի շրջակայքում և դաշտային Ղարաբաղի Շուշի տանող ճանապարհնե­րի երկայնքով։ Ստեղծվեցին համանուն թուրքաբնակ գյուղեր։ Միաժամանակ Շուշիում ստեղծվեց թուրքաբնակ թաղամաս։ Տիրելով Ղարաբաղի սրտին՝ Շուշիին, Փանահը ձգտում էր ունենալ քաղաքային կենցաղ։ Ահա թե ինչու փորձեց Ղարաբաղի գյուղական բնակչությանը տեղափոխել Շուշի։ Սակայն գյուղական ապրելակերպ դավանող պահպանողական ղարաբաղցին չտեղափոխվեց Շուշի։

Դրանից հետո Փանահը ասպատակեց դեպի Շահակերտ, Ագու­լիս, Հին Ջուղա, Մեղրի և այստեղից հայերին տեղափոխեց Շուշի։ Դրանով Փանահը Շուշիում քաղաքային միկրոմիջավայր ստեղծե­լուց բացի, լուծեց նաև մի քանի այլ խնդիրներ.

ա) բերդաքաղաքում բնակեցրեց համեմատաբար իրեն հնազանդ հայերով, դրանց անհրաժեշտության դեպքում երբեմն հակադրելով իր ցեղակիցներին,

բ) վերոհիշյալ բնակավայրերի հայությունը ուներ քաղաքային ապրելակերպ և հմուտ էր արհեստների ու առևտրի մեջ։

Եկվորները ունեին տարբեր սովորույթներ և բառբառներ, որի հետևանքով բավականին երկար ժամանակ ապրում էին առանձին թաղերով։ Այսպես առաջացան տեղաբնիկ հայերի՝ ղարաբաղցոց, ինչպես նաև ղազանչեցոց (Շահակերտ), ագուլեցոց և մեղրեցոց թաղերը։ Ամեն մեկը կառավարվում էր առանձին քյանդխուդաների մի­ջոցով։ Նրանք ունեին իրենց եկեղեցիները և ուսումնական մշակու­թային հաստատությունները։

Այսպիսով, Շուշին մի կողմից ուներ թուրքական թաղամաս, իսկ մյուս կողմից հայկական իրար կից չորս թաղամասեր։

Ժամանակի ընթացքում արցախյան հոծ միջավայրում և քաղաքային կյանքին հատուկ օրինաչափություններով եկվոր հայերը ընդունեցին տեղացիների բարքերն ու սովորությունները, ինչպես նաև ղարաբաղյան հյութեղ համով ու հոտով բարբառը։

Շուտով Փանահը իրեն հռչակեց Ղարաբաղի խան և Պարսից