Էջ:Artcakh history.pdf/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարձակվեց Ջրաբերդի վրա։ Մելիք Ալլահ-Ղուլի սուլթանը հետ մղեց թշնամուն։ Փանահ խանը տեսնելով, որ հայ մելիքին ուժով ընկճելը անհնարին է, դիմեց խարդավանքի։ Մելիք Ալլահ-Ղուլու զգոնությունը թմրեցնելու նպատակով Փանահը »բարեկամության« ձեռք մեկնեց նրան։ Մելիք Շահնազարի խորհուրդով Փանահի հետ հանդիպումներից մեկի ժամանակ հայ մելիքը ձերբակալվեց և մահախեղդ արվեց Շուշիի բանտում340։

Նահատակ մելիքին հաջորդում է եղբայրը՝ Հաթամը (Ադամ)։

Պատերազմական գործողությունները նոր ընթացք ու թափ ստացան։ Անհավասար գոտեմարտում ուժերը խնայելու և հետագա պայքարը շարունակելու նկատառումով մելիք Ադամը նահանջում է Գյուլիստան և միանում իր դաշնակից մելիք Հովսեփին։ Արյունահեղ պատերազմական գործողությունները տեղափոխվեցին Գյուլիստանի մելիքության սահմանները։ Այն ընդհանում էր փոփոխական հաջողություններով, որը շարունակվեց նաև Փանահի հաջորդ Իբրահիմ խանի ժամանակ։

Ջրաբերդի և Գյուլիստանի մելիքություններին մահացու հար­վածներ հասցնելուց հետո Փանահը ամբողջ ուժով նետվեց Դիզակի մելիքության վրա։ Փանահը իր դաշնակցի՝ մելիք Շահնազարի հետ մեկտեղ, մի քանի անգամ պաշարեց մելիք Եսայու Տող բերդավանը, բայց խայտառակ պարտություն կրելով հետ է նահանջում։ Ճակատամարտերից մեկի ժամանակ Փանահ խանը վիրավորվեց բայց չընկճվեց։ Փանահ խանի օրեցօր աճող ու զորեղացող ուժի պայմաններում մելիք Եսային գերադասեց հաշտություն առաջարկել։ Պատերազմական գործողությունները դադար առան։ Մելիք Եսային շարունակեց իշխել մինչև իր մահը 1781 թվականը։

Փանահի հայակործան քաղաքականությունը շարունակեց նրա ժառանգ ու հետնորդ Իբրահիմ խանը։ Փանահի մահից հետո խանության համար պայքար սկսվեց Իբրահիմ և Միհրալի եղբայրների միջև։ Իբրահիմը դաշնակցեց Ավարիայի Օմար խանի, իսկ Միհրալին՝ Ղուբայի Ֆաթալի խանի հետ։ Ժառանգության համար ծագած վեճը, որը ներքին ուժեղ պատերազմներ էր պատրաստում, լուծվեց Իբրահիմ խանի օգտին։ Շուտով Միհրալին սպանվեց չբացահայտված հանգամանքներում։ Այնուհետև 1763թ. Իբրահիմը դարձավ