Էջ:Artcakh history.pdf/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղարաբաղից: Հետագայում նա Ղարաբաղի մասին գրել է հետևյալը. «Աշխարհում եղած ամեն բան ունի Ղարաբաղը, բացի մեկից, որը բոլորի թագուհին է՝ խոհեմ ղեկավարություն, որն ասես հրաժեշտ է տվել Ղարաբաղի բնակիչներին»343։

Հովսեփ Էմինի գործունեությունը անհետևանք չանցավ։ Նրա ռուսամետ գաղափարները նոր ծիլեր արձակեցին՝ ոգևորելով ու­նայնության գիրկը մատնված մելիքներին ու Գանձասարի կաթողի­կոսին։

Հայ մելիքների և Գանձասարի կաթողիկոսի ռուսամետ քաղաքականությունը մտահոգիչ էր Իբրահիմ խանի համար։ 1787թ. նա Շուշիի բանտում սպանել տվեց Հովհաննես կաթողիկոսին։ Մինչ այդ, 1781թ. վախճանվել է Դիզակի մելիք Եսային, իսկ 1783թ. իրենց մահկանացուն կնքեցին Ջրաբերդի մելիք Հաթամն ու Գյուլիստանի մելիք Հովսեփը։

Դիզակի տեր դարձավ մելիք Եսայու որդի մելիք Բախտամը։ Մելիք Հաթամին հաջորդեց մելիք Մեժլումը, իսկ մելիք Հովսեփին՝ մելիք Աբովը։ Նրանց և Իբրահիմ խանի միջև պայքարը առավել կատաղի բնույթ ստացավ։ Իբրահիմ խանին հաջողվեց 1780-ական թվականներին մուսուլմանության դարձնել Դիզակի Մելիք-Ավանյանների տոհմակիցների մի մասին։ Ըստ էության Տողի նախկին ադրբեջանցիների մի մասը ուծացված հայեր էին։

Չնայած այդ դաժանություններին, Ջրաբերդի մելիք Մեժլումին և Գյուլիստանի մելիք Աբովին հաջողվեց ազատագրական պայքարը նոր ուղեծրի մեջ դնել։ Վերստին բացվեց ու աննախադեպ աշ­խուժացավ Ռուսաստանի հետ կապող դիվանագիտական ճանապարհը։