Էջ:Artcakh history.pdf/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

Արևմուտք, Պետրոս ցարը հայտարարում էր, որ մշակութային նպատակներից զատ, իրեն գրավում է. «Տիրոջ խաչի թշնամիների, թուրքաց սուլթանի, Ղրիմի խանի և բոլոր մուսուլմանական հորդաների թուլացումը»351։

Հետաքրքիր է այն փաստը, որ ի տարբերություն Հայաստանի մյուս նահանգների քաղաքական գործիչների, Ղարաբաղի աշխարհիկ և հոգևոր տերերը ի սկզբանե իրենց երկրի ազատագրությունը կապեցին ոչ թե Եվրոպայի, այլ Ռուսաստանի հետ։ Նման գործ առաջին անգամ նախաձեռնվեց 1670-ական թվականներին։

1670-1671 թվականներին Գանձասարի Պետրոս կաթողիկոսը հատուկ ուղերձով դիմում է ռուսական ցարին՝ հայերին իր հովանավորության տակ վերցնելու խնդրանքով352։ 1677թ. կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ Էջմիածնում հրավիրված գաղտնի ժողովին մասնակցել էին Սյունյաց ու Արցախի հայ մելիքների ներկայացուցիչները։ Նույն այդ նպատակով Հակոբ Ջուղայեցին Գանձասարի կաթողիկոսի հետ գործակցության մեջ է մտել353։

Գանձասարի կաթողիկոսի հորդորանքով Հակոբ Ջուղայեցին, նախ գնում է Վրաստան և վրաց գորցիչների հետ բանակցելով, փո­խադարձ համաձայնությամբ որոշվում է, որ հայերը դիմեն Արևմտյան Եվրոպայի պետություններին, իսկ վրացիները՝ Ռուսաստանին։

Ռուս-Արցախյան քաղաքական կապերի զարգացմանը նպաս­տում էր Պետրոս Առաջինի բարյացակամ վերաբերմունքը։ Պետրոս Առաջինի ժամանակ ռուսաց կառավարության հարաբերություննե­րը հիմնականում Գանձասարի հետ էին354։

17-րդ դարի վերջին 18-րդ դարի սկզբին հայ ժողովրդի ազատագրական շարժումը թևակոխեց նոր փուլ։ Երևան եկան այդ շարժման գաղափարախոսները, որոնք հանդես էին գալիս քաղաքական որոշակի ծրագրով։ Նրանցից մեկն էր իր ժամանակի հայ մեծագույն գործիչ Իսրայել Օրին։ Սյունիքի մելիքական տների հայ­րենասիրական ավանդույթներով դաստիարակված գործիչը շուտով համոզվեց, որ անհրաժեշտ է շեշտակի շրջադարձ մտցնել Հայաստանի մինչև այդ որդեգրված կողմնորոշման մեջ։ Նրա այդ ձեռնարկման առաջին քայլը հանդիսացավ 1699թ. ապրիլի 29-ի Անգեղակոթի