դրության մասին, որտեղ նշվում է, որ «Հայաստանը ամայացած է, բնակչության մեծ մասը ստիպված է բնակություն հաստատել տարբեր տեղերում, սակայն հայ մելիքները Ղարաբաղում դեռևս պահպանում են իրենց անկախությունը և անհրաժեշտ դեպքում կարող են հանել իրենց զորքերը, որպեսզի վերականգնեն հայկական պետությունը, միայն թե անհրաժեշտ է Ռուսաստանի ռազմական և տնտեսական օգնությունը…»365։ Սուվորովը ցանկություն է հայտնում ժամանել Ղարաբաղ և տեղում ծանոթանալ գործերի վիճակին, նույնիսկ կազմում է Հայաստանի քարտեզը, որը ներառում էր գլխավորապես Ղարաբաղի մելիքությունները։ Ղարաբաղի մելիքները նաև ուղղակի նամակներ էին հղում ռուսական կառավարությանը, որի մեջ հայտնում են իրենց հպատակությունը և խնդրում օգնել ազատագրելու իրենց երկիրը։ Այդ նամակներում մելիք Բեգլարը և մելիք Հաթամը իրենց համարում էին «Հայոց թագավորաց ազնիվ զինվորաց մնացեալ ժառանգք»366։
Սուվորովը, որի մայրը ծագումով արցախցի էր, մեծ հռչակ ուներ Ղարաբաղի հայերի մեջ և մելիքները ձգտում էին ապագա արշավանքը գլխավորի մեծ զորավարը։ «Խնդրում ենք,- գրում են մելիքները,- մինչև 10 հազար հետևակ և գոհ կլինենք, եթե դա իրականացվի գեներալ պորուչիկ Սուվորովի գլխավորությամբ»367։
Սակայն շուտով Սուվորովին տեղափոխում են Կազան և նրան այլևս չվիճակվեց զբաղվելու Այսրկովկասի հարցերով։ Ռուսական կառավարության հանձնարարությամբ այդ հարցով զբաղվում էր Գ.Ա. Պոտյոմկինի ամենավստահելի բարեկամներից մեկը՝ նրա ազգական գեներալ պորուչիկ Պ.Ս. Պոտյոմկինը։ Իր նախորդների պես նա ակտիվ շփումներ ունեցավ հայ երևելի գործիչների, հատկապես Հ.Արղոթյանի և Հովհ.Լազարյանի հետ։ Պ.Պոտյոմկինը մանրամասն տեղեկություններ էր հավաքում Այսրկովկասում ստեղծված քաղաքական և տնտեսական կացության մասին։
18-րդ դարի 80-ականների սկզբին ռուսական արքունիքում նոր եռանդով սկսեցին քննարկել Հայաստանի ազատագրության հարցը։ Այդ ծրագրերում ամենասուր ուշադրություն էր դարձվել իրական ուժի՝ Արցախի մելիքների վրա։ 1783թ. ապրիլի 25-ին Գրիգորի Պոտյոմկինին հասցեագրված իր նամակում Էջմիածնի Ղուկաս