Էջ:Artcakh history.pdf/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրաց Հեարակլ 2–րդ արքային՝ խզել իր կապերը Ռուսաստանի հետ և անվերապահորեն ենթարկվել Իրանին։ Նա հպատակու­թյուն էր պահանջում նաև Այսրկովկասի տարածքում եղած խանու­թյուններից։ Սակայն Հերակլ 2-րդ արքան, որն ապավինել էր Ռուսաստանի հովանավորութանը, մերժեց այդ պահանջը։ Աղա Մուհամադ խանը մերժում ստացավ նաև Ղարաբաղի Իբրահիմ խանից։

Աղա Մուհամմադ խանին առավել շատ անհանգստացնում էին ռուսական կողմնորոշում ունեցող Արցախի մելիքները։ Այդ էր պատճառը, որ նա խոստացավ մելիքներին հաստատել իրենց իշ­խանություններում և տապալել Իբրահիմ խանին, եթե նրանք ենթարկվեն պարսից շահին։ Սակայն Արցախի մելիքները վճռականությամբ մերժեցին սպառնալիքներով ուղեկցվող այդ պահանջը։ Դեռ ավելին, նրան դիմակայելու համար անգամ դաշնակցեցին Իբրահիմ խանի հետ։ Միայն շրջահայացություն ցուցաբերեց Ջրաբերդի մե­լիք Մեժլումը՝ միանալով Աղա Մուհամմադ խանին Իբրահիմ խանին տապալելու համար։ Արցախի անհնազանդ տերերին պատժելու նպատակով 1794թ. ամռանը Սուլեյման Շահզադեի զորքերը մտնում են Արցախ և խայտառակ պարտություն կրում376։

Արցախում կրած պարտությունը կատաղեցնում է Աղա Մուհամմադ խանին և նա դաժանությամբ պատժում է ողջ վերադարձած զորապետներին։

Եվ ահա, 1795թ. պարսկական 80000-անոց խառնիճաղանջ բա­նակը, անձամբ Աղա Մուհամմադ խանի գլխավորությամբ անցնում է Արաքս գետը, մտնում Արցախ և պաշարում Շուշի ամրոցը։ Աղա Մու­համմադ շահը չի կարողանում կոտրել Շուշիի պաշտպանների դի­մադրությունը։ Արցախցի մի ծերունու պատմածի հիման վրա Վարդան Օձնեցին նկարագրում է, թե ինչպիսի խիզախություն են դրսևորել Շուշի ամրոցը պաշտպանելիս 60 հայ քաջորդիներ, որոնք ծածուկ դուրս գալով ամրոցից՝ հանկարծակի հարձակում են գործել թշնամու վրա, խուճապի մատնել և մեծ կորուստներ պատճառել նրանց377։

Քիչ նեղություն չէին կրում շահի զորքերը նաև այն 12 հազար հայ ընտանիքներից, որոնք ամրացել էին Շուշին շրջապատող կիր­ճերի մեջ և շարունակ թիկունքից հարվածում էին պաշարողնե­րին378։ Շուշիի ամրոցի պարիսպների տակ կրած պարտության համար,