Էջ:Artcakh history.pdf/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա որդուն հազար զինվորների հետ և հինգ հայ մելիքնե­րին՝ նրանց հինգ հազար զորքերի հետ, զանազան գործողություննե­րի համար, մասնավորապես իբրև առաջապահ գնդեր, որովհետև նրանց խորթ չի պատերազմական ոգին։ Իսկ եթե Շուշու խանը ձեր հրամանը կատարել չկամենա, այդ կլինի նրա անհավատարմու­թյան և խորամանակ խաբեության բացարձակ ապացույց։ Այս դեպքում կարելի է գործադրել հայ մելիքներին, որոնք հարմար զենք կդառնան նրան պաշտոնազուրկ անելու և բարձր աստիճանից ու բերդից զրկելու համար, իսկ այնուհետև ամբողջ Ատրպատականը կարելի է հնազանդության մեջ պահել առանց զենքի։ Հայ զորքի թի­վը, ի մեծ օգուտ Ռուսաստանի, կբազմապատկվի և կհասնի մեծ քանակության, և բոլոր ձեռնադրությունները վերջիվերջո կհանգեն բարեհաջող վախճանի։ Շուշու խանը, իր կարծիքով, իր բերդերը համարում է անառիկ, բայց այդ կարծիքի վերաբերմամբ կարող է հեշ­տությամբ խաբված լինել, որովհետև նրա բերդը և ուժն առավելապես հայերն են կազմում, որոնք թեև կտրիճ ու քաջ են, բայց ճշմարտապես անձնատուր եղած լինելով ռուսաց գահին, ոչ միայն զենք չեն վերցնի ռուսների դեմ, այլև ամեն կերպ կաջակցեն Իբրահիմի կորուստյան, եթե նա ուխտադրուժ կհանդիսանա։ Պետք է միայն հայ մելիքներին գաղտնաբար հուսադրել նորին մեծության ողորմությամբ և հովանավորությամբ»383։ Իբրահիմ խանը կեղծավորաբար ջերմ հարաբերություններ պահպանելով Զուբովի հետ, միաժամանակ ռուսների դեմ դիվային ծրագրեր էր մտմտում։ Իբրահիմ խանն իր մոտ կանչեց Վարանդայի մելիք Շահնազարի որդի մելիք Ջումշուդին և մահ սպառնաց նրան, եթե հայերի մեջ ռուսամետ շարժում նկատի։ Միաժամանակ նա Նուխու և Շամախու խաների հետ հակառուսական դաշինք կնքեց։ Դրանից հետո Իբրահիմ խանը դավադրություն կազմակերպեց Զուբովի դեմ, բայց հաջողություն չու­նեցավ։

Որերորդ անգամ Այսրկովկասի քրիստոնյա բնակչության ոգևորությունը մթագնեց Ռուսաստանից ստացված վատ լուրով։ Սուրհանդակը ռուսական զորքերին ետ դառնալու հրաման բերեց։ 1796թ. նոյեմբերի 6-ին մահացել էր Եկատերինա II-ը և նոր կայսր Պավել I-ը, կամենա լով իր ուշադրությունը նվիրել եվրոպական գործերին,