Էջ:Artcakh history.pdf/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աղա Մուհամադ շահի սպանությունից հետո նրա եղբորորդին՝ Ֆաթալի շահը, անցնելով իշխանության գլուխ, փորձեց Պարսկաստանի գերիշխանությունը նորից վերահաստատել Այսրկովկասում։ Առանձնակի եռանդ էր այս հարցում ցուցաբերում թագաժառանգ Աբբաս–Միրզան։ 1800թ. գարնանը նրա զորքերը մտան Արարատյան դաշտավայր և պաշարեցին Երևանը։ Բերդաքաղաքը գրավել նրանց չհաջողվեց։

Դեպքերի զարգացման ընթացքը ի նպաստ Ռուսաստանին դարձնելու համար Հերակլ թագավորի որդի Գիորզի XII–ի մահվանից մեկ տարի հետո՝ 1801թ. սեպտեմբերի 12-ին Ալեքսանդր I–ի հրովարտակով վերացվեց վրաց թագավորությունը և Վրաստանը միացվեց Ռուսաստանին։ Ալեքսանդր 1-ի մանիֆեստով Ռուսաս­տանին միացվեց նաև հայկական Լոռին, Փամբակը, Շամշադինը և Հայաստանի հյուսիսային մի քանի այլ շրջաններ։

1804թ. հունվարին Գյանջայի գրավումով այստեղ բնակվող հայերը նույնպես անցան ռուսական հպատակության ներքո։ Այնուհետև ռուսական հրամանատարությունը սկսում է եռանդուն նախապատրաստություն տեսնել՝ գրավելու ռազմավարական կարևոր նշանակու­թյուն ունեցող Երևանի ու Նախիջևանի խանությունները և Շիրակը։

Ռուս-պարսկական խորացվող հակասությունները շուտով վե­րաճեցին 1804-813թթ. պատերազմի։

Հակառակորդների միջև առաջին լուրջ ճակատամարտը տեղի ունեցավ 1804թ. հունիսի 10-ին Փոքր Ղարաքիլիսա (Ազատան) գյուղի մոտ։ Ռուսական կորպուսի առաջապահ ուժերը գեներալ Տուչկովի հրամանատարությամբ հաղթանակ տարան։ Իր հերթին գեներալ Ցիցիանովը հունիսի 30-ին Քանաքեռում ջախջախում է Աբաս Միրզայի զորքերին և պաշարում Երևանը։ Ուժեղ տոթը, ռազմամթերքի ու պարենի խիստ պակասը, ինչպես նաև Վրաստանում տի­րող խռովահույզ վիճակը Ցիցիանովին հարկադրեցին սեպտեմբերի 3-ին դադարեցնել Երևանի պաշարումը և վերադառնալ Թիֆլիս։

Ռուսների վերջին հաջողություններից անհանգստացած Ղարաբաղի Իբրահիմ խանը որոշեց հարաբերություններ հաստատել նրանց հետ։ Պարսկաստանն էլ, Ղարաբաղը կորցնելու հեռանկարից խուսափելու նպատակով, 1805թ. հունվարին մեծաքանակ մի