Էջ:Artcakh history.pdf/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է. «Որպես կաթողիկոսական նստավայր և գրչության արվեստի կենտրոն, Գանձասարի վանքը ժամանակին ունեցել է նաև իր գր­չատունն ու գրչակիր մատյանների հավաքածուն»404։

Դեռևս 989թ. հիմնադրված Թարգմանչաց վանքը ունեցել է իր գրչության կենտրոնը, որտեղ 1232 թ. ընդօրինակվել է Գրիգոր Ծաղ­կողի հայտնի «Թարգմանչաց» Ավետարանը։

XIII-XVIIդդ. ճոխ և բազմաբովանդակ ձեռագրեր են ստեղծվել Վանական վարդապետի հիմնադրած Խորանաշատի գրչության կենտրոնում, Երից Մանկաց վանքում, Գոշավանքում, Ծարի ս. Աստվածածնի կամ Գետամեջի վանքում։ Գոշավանքի համալիրի մեջ կա նաև երկհարկանի գրատուն։

Խոշոր գրչակենտրոններ են եղել նաև Գանձակում, Շուշիում, Շամախում, Գտչավանքում, Ամարասում, Թաղասեռում։ Շուշիից մեզ է հասել 20, Զակամա երկրից՝ 35, Շամախուց՝ 15 ձեռագրեր405։ Հետաքրքիր է այն փաստը, որ XVII-XV դդ հայոց երկրի տարբեր հատվածներում մշակութային կյանքի միապաղաղության պայմաններում Քաշունիքի, Քաշաթաղի, Քարվաճառի անմատչե­լի վայրերում մի ժամանակվա հզոր իշխանական տների կենսու­նակ շառավիղների հոգատար հայացքի ներքո ստեղծվեցին տաս­նյակ ձեռագիր մատյաններ։ Հիշատակության արժանի է Մաշտոցի անվան Մատենադարանում 2067 համարի տակ պահպանվող 1684թ. Ծարի «Քարոզգիրք»-ը (գրիչ՝ Վառվառե), 1652թ. Ապահեն գյուղի «Շարակնոց»-ը (կազմող՝ Մովսես), 1653-54թթ. Մոսի «Ավե­տարանը» (գրիչ՝ Մարտիրոս Խնձորեկցի, ծաղկող-կազմող՝ Մովսես Երեց), 1666թ. Հարար գյուղի «Մաշտոց ձեռաց»-ի հիշատակարանը (գրիչ՝ Պաղտասար դպիր, պատվիրող՝ Մարտիրոս քահանա )։ Նույն Պաղտասար դպիրի ձեռքով Հարար գյուղում 1671թ. գրված մեկ այլ ձեռագիր հիշատակարան պահվում է Լոնդոնի «Վելքոմ» ինստի­տուտի գրադարանում406։

Արցախում հայկական պետականության բեկորների պահպանության շնորհիվ ոչ միայն ընդօրինակվել են ձեռագրերը, այլև հայոց տարբեր նահանգներից հավաքվել և այստեղ պահպանվել են հայ ձեռագրական մշակույթի համար անգնահատելի արժեք ներկայացնող մի շարք գործեր։ Մոնղոլները իրենց համար եկամտի