Էջ:Artcakh history.pdf/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դավթակի բանաստեղծությունը հետագայում թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և լեհե­րեն լեզուներով։

Հայոց Արևելից կողմանց գեղարվեստական գրականության աշ­խարհականացման հաջորդ շրջանը կապված է IX դարում Բուղայի դեմ պայքարում հերոսացած Գտիչ բերդի պաշտպանության կազ­մակերպիչ Եսայի Աբու Մուսե իշխանի անվան հետ։ Այդ ճակատամարտում, ի պատասխան Բուղայի սպառնալիքների Եսայի իշխանը գրեց իր «Թուղթը», որտեղ հայ իշխանը բանաստեղծական ոճով ներկայացնում է լեռանականի խիզախ ոգին և հաղթանակի հասնե­լու անկոտրում կամքը։

IX դարում ապրել և ստեղծագործել է Համամ Արևելցի թագավորի ժամանակակից Համամ Վարդապետ Արևելցի բանաստեղծն ու երաժիշտը։ Նրա թողած գրական ժառանգության մեջ հայտնի են բանաստեղծություններ, աստվածաշնչային մեկնություններ, քերականության ձեռնարկ և այլ ստեղծագործություններ։ IX-Xդդ ապրել է Անանուն շարականագիրը, որն իր ստեղծագործությունների մեջ ներկայացնում է բողոք օտար նվաճողների դեմ։

XII դարի երկրորդ կեսին գեղարվեստական արձակի մեջ ձևավորվում է մի նոր ուղղություն։ Դրա հիմնադիրը դարձավ Մխիթար Գոշը։ Ժողովրդական լայն զանգվածներին դաստիարակելու, համախմբելու և լուսավորելու քաղաքացիական մեծ պարտքի զգաց­ման արդյունքն է 190 առակ պարունակող նրա ժողովածուն412։

Գոշի առակների նյութը հասարակական և կենցաղային խնդիր­ներն են, դասակարգերի, դասերի ու խավերի, անհատների փոխհարաբերությունների հարցերը։ Առակներում հատուկ ուշադրություն է նվիրված Հայոց պետականության ազգապահապան դերին և նրա ուժեղացման գաղափարին։ Այս տեսանկյունից Գոշի առակները նրա «Դատաստանագրքի» տրամաբանական շարունակությունն է համարվում։

XIV-XVIIIդդ. հայոց տարբեր նահանգներում ստեղծվում են Տաղարան կոչված ժողովածուները։ Նրանցում մեծ տեղ են գրավում քաղաքական-հայրենա սիրական ստեղծագործությունները։ Քիչ չեն նաև մեռածներին կամ էլ առանձին անձանց տխուր ճակատագրերին