Էջ:Artcakh history.pdf/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մխիթար Գոշը գրել է բազմաթիվ աշխատություններ՝ «Համառոտ մեկնութիւն մարգարեութեանն Երեմիայի», «Ողբի վերայ բնութեյանս՝ ի դիմաց Ադամայ առ որդիս Նորայն», «Յայտարարութիւն ուղղափառութեան հաւատոյ ընդդէմ ամենայն հերձվածողաց՝ ի խնդրոյ մեծ զօրավարին Զաքարէի և եղբօր իւրոյ», «Թուղթ խրատականք», «Շարք հայրապետացն Աղուանից», «Վկայութիւն սրբոյն Խոսրովայ», «Դատաստանագիրք հայոց», աղոթքներ և առակներ։

Մխիթար Գոշի աշխատություններից բացառիկ արժեք է ներ­կայացնում Դատաստանագիրքը։ Զարգացած ֆեոդալիզմի պայ­մաններում, երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքում տեղի ունեցող փոփոխությունները ծնում են տար­բեր դասերի և խավերի հարաբերությունների կարգավորման անհրաժեշտություն։ Դրանից ելնելով Մխիթար Գոշը ստեղծեց իր կոթողային աշխատությունը։

«Դատաստանագիրքը» բաղկացած է 3 մասից՝ «Նախադրություն»-ից, եկեղեցական կանոններից(«Եկեղեցական կանոնք», 124 հոդված) և աշխարհիկ օրենքներ («Աշխարհական օրէնք», 130 հոդված)։ «Նախադրության» մեջ արծածված են հեղինակի մոտեցումները դատական համակարգի, դատավարության, դատարանակազմության մասին, բացատրված օրենսգրքի ստեղծման հանգամանքները։

«Դատաստանագրքի» ելակետը մարդն է, անկախ նրա սոցիալական պատկանելիությունից։ Այս տեսանկյունից Գոշը հումանիստ է՝ իր աշխատության մեջ ներկայացնելով իր ապրած ժամանակներից առաջանցիկ գաղափարներ։ Մխիթար Գոշը չի հանդուր­ժում ոտնձգությունը մարդու կյանքի դեմ՝ անկախ նրանից, թե կրո­նական ինչ համոզմունքներ ունի, հասարակության հիերարխիկ համակարգի որ աստիճանին է կանգնած։

«Դատաստանագրքի» մեջ ուրվագծվում է հայկական պետականության ստեղծման կենսական անհրաժեշտությունը, մեկնաբանելով ապագա թագավորության իրավական հիմունքները, ներկայացնելով թագավորի իրավունքները, իշխանների և հասարակության տարբեր դասերի փոխհարաբերությունները, հարկերի կառավարման