Էջ:Artcakh history.pdf/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծիծեռնավանքի եկեղեցին է։ Հատակագծային ու ծավալատարածական հորինվածքով եռանավ բազիլիկ եկեղեցին մեզ հուշում է հնամենի լինելու մասին։ Մ. Հասրաթյանի կարծիքով եկեղեցին հիմնված է եղել հեթանոսական տաճարի տեղում։

Մասնագետների կարծիքով Ծիծեռնավանքը կառուցվել է VIդ.: Ավելի ուշ կառուցվել է եկեղեցու շքամուտքը, զանգակատունը, պարսպաշարը։ Պարսպից դուրս պահպանվում է երբեմնի հայաբ­նակ գյուղի գերեզմանոցը։

IV-VIIդդ. կառույցներ են համարվում Գլխո կամ Հոռեկա վանքը, Եղիշե Առաքյալի վանքը, Վաչազան Բարեպաշտի, Օխտը Դռնանիի, Խոժոռաբերդի, Խտուդրենք տաճարները, Մոխրենիսի, Սղնախի, Փափրեվենդի, Թազաքյանդի (Աղջաբեդու շրջան) եկեղեցինե­րը։

Մովսես Կաղանկատվացու տեղեկությունների համաձայն VI-VIIIդդ. Պարտավում գործում էր ս.Գրիգորի և ս. Աստվածածին եկեղեցիները419։

VIIIդդ. կառուցվել է Գետաբեկի եկեղեցին։

Վաղ միջնադարում Արցախում կառուցվել են նաև ժայռափոր եկեղեցիներ։ Քաշաթաղի շրջանում Ղարաղշլաղ գյուղից մեկ կիլո­մետր հեռավորության վրա պահպանվում են մի քանի ժայռափոր խորաններ և մեկ եկեղեցի։ Նմանօրինակ մի եկեղեցի գտնվում է Աղդամի շրջանում Վանքասարի եկեղեցուց 2 կմ. հյուսիս։

Վիմափոր եկեղեցաշինության ավանդույթը նոր ընթացք ստացավ հետագա ժամանակներում, որի գլուխգործոցը հանդիսացան Պռոշյան իշխանների պատվերով կառուցված Այրիվանքի ժայռափոր եկեղեցիները։ Զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում Բազրատունիների, Զաքարյանների իշխանության և Կիլիկյան Հայաստանի գոյության պայմաններում քաղաքաշինությունը և ճար­տարապետությունը ապրում են աննախընթաց զարգացում։ Հատկապես XIIIդդ. Արցախն ապրում է շինարարական եռուզեռի շրջան։

Խադավանքը գտնվում է Մարտակերտի շրջանում, Թարթառ գետի աջ ափին, Վաղուհաս գյուղի շրջակայքում՝ մի անտառա­ծածկ թրաձև լեռնաբազկի վրա։ Ավանդությունը պատմում է, որ Ծարա իշխանության հոգևոր կենտրոնը կառուցվել է վաղ միջնադարում