Էջ:Artcakh history.pdf/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեծ մասամբ պատկանում են վաղ միջնադարյան բազիլիկ (միանավ, եռանավ) տիպին։ Դրանց մեծ մասը առանց գմբեթ եկեղեցի­ներ են։ ՈՒնենալով հատակագծային և ծավալատարածական պարզ հորինվածք, այդ տիպի եկեղեցիները բնութագրվում են նաև արտաքին և ներքին ճարտարապետության պարզությամբ։ Նմանօրինակ կառույցներ են համարվում Ավետարանոց գյուղի Կուսանաց անապատը (1616թ.), Mերիկի ս. Աստվածածին(XVII դար), Ջերմաղբյուրի թաղածածկ եկեղեցին(XVII դար), Ավետարանոցի ս. Աստվածածին (1651թ.) եկեղեցին, Հերհերի ս. Գրիգորիս տամարը (1667թ.), Եղիշե վանքի եկեղեցին (1655թ.), Ծաղկավանքի Կաթողիկեն (1682թ.), Երից Մանկաց վանքի եկեղեցին (1691թ.), Բերդաձորի Պարին Պիժ եկեղեցին (1658թ.), Տող գյուղի ս. Ստեփանոս (1747թ.), ս. Հովհաննես(1736թ.) եկեղեցիները, Խնձրիստանի Ծիթհանը (1772), Ջրաբերդի անապատը (1715թ.), Հողեր գյուղի Կավանքի (1749թ.), Ցորի Ամենափրկիչ (1749թ.) եկեղեցիները։

Վաղ միջնադարից սկսած և հատկապես ուշ միջնադարում թշ­նամի ցեղերի և երկրների անընդմեջ կրկնվող արշավանքներին դի­մակայելու նպատակով Արցախի գլխավոր ռազմավարական հանգույցներում, հիմնականում անմատչելի լեռնային բավիղներում, կառուցվել են բերդեր և պաշտպանական այլ ամրություններ։ Առավել հայտնի են Խոխանաբերդը, Կաչաղակաբերդը, Շիկաքարը, Խաչենաբերդը, Ծիրանաքարը, Ականաբերդը, Հանդաբերդը, Ջրաբերդը, Գյուլիստանի, Փառիսոսի բերդերը, Մայրաբերդը, Մածնաբերդը, Դողը, Գոռոզը, Ցորաբերդը, Խոժոռաբերդը, Ամատուկը, Դիզափայtը, Քոչիզը, Շոշի բերդը և այլն։ Պաշտպանական այս համալիրները իրար հետ կապված են եղել հատուկ ազդանշանային համակարգով և վտանգի դեպքում շրջակա գյուղերի բնակիչները պատսպարվում էին վերոհիշյալ բերդերում։

Արցախը Ռուսաստանին անցնելուց հետո երկրամասում ռազմաքաղաքական իրավիճակը ինչ-որ չափով կայունացավ։ Արցախի հզոր բերդերն ու ամրությունները կորցրին իրենց նախկին դերն ու նշանակությունը։ Բնական աղետների և մարդու երախտամոռ, անտարբեր վերաբերմունքի հետևանքով, տարիների ընթացքում քաղաքակրթության այդ նմուշների զգալի մասը անվերադարձ աներևութացան,