Խորհրդային իշխանության տարիներին, Ադրբեջանական տիրապետության պայմաններում Արցախի տարածքը հայ գիտնականների համար արգելված գոտի է եղել, որի հետևանքով հնագիտական պատշաճ ուսումնասիրության չի ենթարկվել։ Եվ, այնուհանդերձ, Արցախի տարածքում կատարված մասնակի պեղումները, որի հետևանքով երևան են հանվել մշակութային կյանքի զանազան բնագավառների ամենատարբեր նյութեր, հնագիտական նույնիսկ ոչ բավարար ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդն այստեղ շարունակաբար ապրել է հնագույն ժամանակներից ի վեր։
Այստեղ կարելի է տեսնել քարե դարաշրջանի և հետագա ժամանակաշրջանների բնակավայրերի, բերդերի, առանձին կառույցների ավերակներ ու հետքեր, հողի տակ թաղված զանազան զենքեր, իրեր, զարդեր, գործիքներ։ Նման փաստերը մեզ հուշում են, որ Արցախը հայկական լեռնաշխարհի այն բնակահատվածներից է, որ տեղ տեղի է ունեցել նախամարդուց մարդու ձևավորման գործնթացը։
Արցախի տարածքում հայտնաբերվել են բրածո կենդանիներ (գ. Քռասնի), ծովային աստղեր (Աստղաշեն-Դաշբուլաղ), ինչպես նաև փայտի քարացած մնացորդներ։ Ուշագրավ է 1965թ. Հադրութի շրջանի Պետրոսաշեն գյուղից հայտնաբերված արխեոպտերիքսի քարացած գլուխը, որը պահպանվում է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում։ Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Հադրութի շրջանի Ազոխ գյուղի պալեոլիթյան քարայրից 1968թ. հայտնաբերված նյութերը։ Քարայրում