Էջ:Artcakh history.pdf/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կորուստներով, արհամարհում էին պարենի պակասը և բնավ չէին մտածում բերդը հանձնելու մասին, թեև վրա է հասել կատարյալ սովը»440։

Ղարաբաղի հայերն իրենց քաջարի նախնիների ավանդներին հավատարիմ հերոսաբար պաշտպանում էին հայրենի հողը։ Շուշիի հայերը ոչ միայն կռվում էին ճակատի առաջին գծում, այլ միաժամանակ սննդամթերք հայթայթում, վառոդ պատրաստում, նորոգում բերդի փլված պատերը, կանայք և երեխաները փամփուշտ, հաց և ջուր էին մատակարարում զինվորներին, խնամում վիրավորներին։

Շուշեցի Խաթունի անունը այդ օրերին բոլորը գիտեին Ղարաբաղում։ Արհեստավոր Պողոսը օրական պատրաստում էր 20-30 ֆունտ վառոդ։ Հայ մեծահարուստներ Հախումյանները, Մելիք Շահնազարյանները, Զոհրաբ-աղա Թառումյանը իրենց ողջ ունեցվածքը ի սպասդրեցին հաղթանակի հասնելու համար։ Հասարակ մարդիկ գիշերները իրենց ուսերի վրա հացահատիկի պարկե­րը կածաններով իջեցնում էին Շոշ գյուղի ջրաղացները, ալյուր աղում և վերադառնում։ Աբաս Միրզան մի քանի անգամ փորձեց վերցնել իր համար ատելի այդ ջրաղացները, բայց նրա բոլոր փորձերը փշրվեցին, զարնվելով հայերի հերոսական դիմադրությանը, որոնց առաջնորդում էին Սաֆար և Ռոստոմ Թարխանյան եղբայր­ները։ Շուշիի պաշտպաններից աչքի ընկան նաև սուրհանդակ Հ. Ալթունյանը, կապիտան Մադաթովը և ուրիշներ441։

Վ. Պոտտոն վկայում է, որ առանց հայերի օգնության Շուշու կայազորը երբեք չէր կարող դիմանալ պաշարմանը։ Հետագայում հայ կամավորներից շատերը արժանացան պարգևների և արտո­նությունների։ Ռոստոմ Թարխանյանը ստացավ ռուսական բանակի պրապորչշիկի զինվորական կոչում և ցմահ թոշակ, իսկ Սաֆար Թարխանյանի մահվանից հետո նրա ընտանիքի անդամներին պե­տական գանձարանից նշանակեցին նպաստներ442։

Անհաջող գրոհներից հետո, Աբաս Միրզան փորձում է պառակ­տում առաջացնել բերդում գտնվող հայերի և ռուսների միջև։ Նա հավաքել է տալիս մի քանի հարյուր հայ ընտանիք և Գանձասարի Սարգիս արքեպիսկոպոսի հետ ուղարկում է Շուշու բերդի պարիսպ­ների տակ, որպեսզի հայերին համոզեն հանձնել բերդը, այլապես իրենց