Էջ:Artcakh history.pdf/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

Հայաստանը մեկընդմիշտ ազատագրվեց պարսկական լծից։

ՑԱՐԻԶՄԻ ԳԱՂՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Արևելյան Հայաստանը, այդ թվում Արցախը անցնելով Ռուսաստանին հայ ժողովուրդը չստացավ ցանկալի ազատությունը։ Պարսակական լուծը փոխարինվեց ռուսականով։ Ցարական կառավարությունը դիմում է նոր միջոցների՝ ռուսական տիրապետությունը Այսրկովկասում ամրապնդելու համար։

Ցարական կառավարությունը ձգտում էր Այսրկովկասը դարձ­նել իր հումքային կցորդը և արտադրված ապրանքների շուկա, «այն կապելով Ռուսաստանի հետ քաղաքացիական և քաղաքական կապերով իբրև մեկ մարմին և ստիպել տեղի բնակիչներին խոսել, մտածել և զգալ ռուսաբար»444, ինչպես գրում էին Պասկևիչը, սենատորներ Մեչնիկովն ու Կուտաիսովը։ Ֆինանսների նախարար գրաֆ Կանկրինը, վերոհիշյալ գաղափարը ավելի հստակեցնելով, 1827թ. Նիկոլայ Առաջինին ներկայացրած զեկուցագրում ասում էր. »Անդրկովկասյան գավառները որոշակիորեն կարող են համարվել մեր գաղութը, որն իր հարավային կլիմայի արտադրանքներով պետությանը մեծ օգուտ պետք է բերի։ Անդրկովկասը Ռուսաստանի գաղութ կոչելը առաջին անգամ բացահայտ կերպով ցույց է տալիս տեղական իշխանության բոլոր ձևերը։ Դա հենց այն կետն է, որից պետք է նայել նրա վրա և ուղղություն տալ գործողությունների ամբողջ սիստեմին445։

Աստիճանաբար երկրի կառավարման մեջ զգալի փոփոխություններ էին մտցվում։ Ցարական կառավարությունը ձգտում էր Այսրկովկասի բոլոր երկրամասերում միանման վարչակարգ ստեղծել և ընդհանուր օրենքներով այն կառավարել։ Միաժամանակ ազգամիջյան հակասություններն օգտագործելու նպատակով ցարիզմը ձգտում էր ստեղծել խառը բնակչություն ունեցող վարչական միավորներ։ Այդ նպատակով 1840թ. օրենք է ընդունվում, ըստ որի Այսրկովկասում ստեղծվում են վրացա-իմերեթական նահանգը՝ Թիֆլիս, և Կասպիական մարզը՝ Շամախի կենտրոններով։ Վրացա-իմերեթական նահանգի մեջ մտնում էին Արևելյան Հայաստանի՝ Ելիզավետպոլի, Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրոպոլի, Ախալցխայի գավառները, իսկ Կասպիական մարզի գավառներն էին հայկական