Էջ:Artcakh history.pdf/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

բազմաշերտ են:

Արցախի հնավայրերը հարուստ են բրուտանոցներով, գերեզմանաբլուրային, կարասային, քարարկղային, դագաղային (սարկոֆագային) ձևերի թաղումներով ու դամբարանաբլուրներով։

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում ուշագրավ հավաքածու են կազմել տարբեր հնավայրերից հայտնաբերված ուլունքները, կացինները, ասեղները, մատանիները, ապարանջանները, նետասլաքները, դաշույնները, կավանոթները, կարասները, թրծած սև գույնի կճուճները, գծանախշերով սափորները, ճենապակյա ափսեները, խաղողի քարացած սերմերը, կորեկի, ցորենի հատիկները։ Դրանք պերճախոս ձևով վկայում են, որ խոր անցյալում այստեղի բնակիչների հիմնական զբաղմունքներից են եղել խաղողագործությունը, դաշտավարությունը, բրուտագործությունը, զինագործությունը և արհեստների այլ ճյուղեր։

Արցախի տարածքում հետախուզական արշավների և գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ առավել շատ հայտնաբերվել են բրոնզե և երկաթե դարաշրջաններին վերաբերող վանակատից, քարից, ոսկորից, բրոնզից, երկաթից, կավից և այլ նյութերից պատրաստված զենքերը, զարդարանքները, պերճանքի առարկաները, թռչնակերպ, կենդանակերպ, մարդակերպ արձանիկ­ները, պաշտամունքային փորագիր պատկերների բարդ նախշազարդերով բրոնզե գոտիները, ճարմանդները, դաշույնները, ոսկյա ականջօղերը, որոնք մեծամասամբ պատրաստված են կաղապարելու, դրվագելու և փորագրելու եղանակով։ Զենքատեսակների մեջ առավելապես մեծ հետաքրքրություն են ներկայացնում քարե գուրզը, հրթիռանման գուրզը՝ հայտնաբերված Քարաղբյուր գյուղի Տանձատափ վայրից, երկճյուղ եղանը՝ ի հայտ բերված Առաջաձորի դամբարաններից, բրոնզից մարտական կացինները, գուրզերը, նի­զակները և դաշույնները, բրոնզաձույլ երկարապոչ նետասլաքները, վանակատից և կայծքարից նետասլաքները, սկյութական տիպի նե­տասլաքները և այլն։ Առաջաձորի և Խոջալլուի դամբարաններից հայտ­նաբերված սպառազինության համար նախատեսված առարկաները հնարավորություն են տալիս վերականգնելու բրոնզեդարյան ծանր հետևազոր ռազմիկների արտաքին տեսքը։ Այսպիսի ռազմիկներից