Էջ:Artcakh history.pdf/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

Արդյունաբերական եղանակով մետաքսաթելի արտադրության առաջին փորձերը Ղարաբաղում կատարվել են 19-րդ դարի կեսերին։ Ղարաբաղցի Աղաբաբա և Գրիգոր Խաչատրյաններն ու Կարապետ Շահմուրադյանը 1856-1857թթ. Ստեփանակերտում հիմնադրեցին մետաքսի ֆաբրիկա, որտեղ աշխատում էին Նուխուց եկած 25-30 հայ բանվորներ։ Նույն դարի 60-ական թվականներին շուշեցի վաճառականները լինելով Մարսել, Լիոն, Միլան, Վենետիկ, Ջենովա քաղաքներում, արտասահմանից օրինակում են մանարանը, մետաքս ոլորող մեքենան և միաժամանակ «ցելլիվսի» եղանակով սկսում են ստանալ առողջ սերմ։ Առաջին անգամ Ղարաբաղի մետաքսագործի կիսանահապետական աշխատանքին փոխարի­նելու եկավ շոգու աշխատանքը։ Այս հանգամանքը նպաստում է,որպեսզի երկրամասում զարգանա շերամապահությունը։

1873 թ. Շուշեցի առևտրական Գ. Հարությունյանցը քաղաքում հիմնեց մետաքսաոլորման առաջին ֆաբրիկան, որտեղ Ռուսաստանում առաջին անգամ կիրառվեց բոժոժ չորացնելու հատուկ մեխանիկական սարքավորում։

Գ.Հարությունյանցի ֆաբրիկան սերտորեն կապված էր «Ա․ և Վ. Սապոժնիկովներ», «Ա. Իլին որդիների հետ և Կ.», «Ե.Ա. Սոկոլիկովա» մետաքսի առևտրով զբաղվող խոշորագույն ընկերությունների հետ469։

Վարանդայի գավառում 1890թ. արտադրվող 2138 փութ բոժո­ժից, 1895թ. հասցվեց 9000 փթի, որից 4300 փութը արտահանվել է եվրոպական երկրներ470։

Նման պայմաններում անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկվեց Ղարաբաղում նոր մետաքսագործարանների կառուցման ուղ­ղությամբ։ Ժամանակակցի վկայությամբ 1888թ. Արցախում կար 18 մետաքսագործարան, որոնք պատկանում էին հայերին։ Դրանք տեղակայված էին Շուշի քաղաքում, Ստեփանակերտում, Կրկժան, Քարին տակ, Սղնախ, Չանախչի, Ղարաբուլախ , Ղշլաղ, Թաղուտ, Տող, Հադրութ, Շոշ, Բաուջա, Խանածախ, Գիշի գյուղերում471։ Դրանց տերերը հիմնականում տեղացի կապիտալիստներ էին՝ Հարունովներ, Ներսեսովներ, Տեր-Գրիզորյաններ, Տեր-Մկրտչյաններ