Էջ:Artcakh history.pdf/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շուշին 19-րդ դարում առևտրական բազմաթիվ թելերով կապված էր արտասահմանյան երկրների հետ։ Ղարաբաղի և Այսրկովկասի սահմանները նեղ էին շուշեցի առևտրականների համար։ Նրանք առևտրական գործառնություն ծավալեցին Ռուսաստանում, Իրանում, Եվրոպական երկրներում։

Շուշեցի մեծահարուստներ Հախումյանները նշված երկրներում ունեին իրենց գործատները և Ռուսական կայսրության բանկերում ունեին մոտ մեկ միլիոն ռուբլի486։

Առևտրի զարգացմանը խթանում է նոր ճանապարհների կառու­ցումն ու փոխադրական միջոցների կատարելագործումը։ Կառուց­վեցին և խճապատվեցին Շուշի-Եվլախ, Շուշի-Գորիս-Նախիջևան-Երևան ճանապարհները։ Շուշիում գործում էին «Նադեժդա» և «Ռոսիյսկոյե» ընկերությունների գրասենյակները, որոնք կազմակեր­պում էին ապրանքների փոխադրումը487։

Հետաքրքիր է նաև այն փաստը, որ 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբներին ներկայիս Ադրբեջանի, հատկապես Բաքվի առևտրական և արդյունաբերական կապիտալի գերակշիռ մասը գտնվում էր ղարաբաղցի, ինչպես նաև արևելահայ մեծահարուստների ձեռքին։ Բաքվում հրատարակված ռուսերեն լեզվով Ադրբեջանի պատմության մեջ հետաքրքիր տեղեկություններ կան վերո­հիշյալի մասին։ Այսպես, օրինակ Բաքվի խոշորագույն նավթահարերը գտնվում էին Մանթաշյանի, Լիանոզովի, Ղուկասյանի, Փիթոևի, Մաիլյանի, Արամյանցի, Թադևոսյանի, Ծատրյանի, Միրզոյանի մետաքսի արտադրության գործարանները՝ Մեսրոպյանի, Գյանջումյանցի, Հարությունյանցի, Քամալյանի, Ներսիսյանի, Զուրաբյանի ձկնաարդյունաբերությունը՝ Լեանոզովի, Ղուկասյաի, Մաիլյանի, Փիրալյանի առևտուրը՝ Արամյանցի, Անանյանի, Մաիլյանի, Հովհաննիսյանի, Առաֆելյանի(Արաֆելով), Դովլաթյանի, Ջանփոլադյանի, Աֆրիկյանի ձեռքում։

Հայերն էին տնօրինում գինեգործական, ծխախոտագործական արդյունաբերությունը։ Նրանց ձեռքին էր կենտրոնացված Ադրբե­ջանի քիմիական արդյունաբերության 10 տոկոսը, մեխանիկական արտադրության 22 տոկոսը։ Ոչ լրիվ տվյալներով 1900թ. Բաքվի նահանգի արդյունաբերական ձեռնարկությունների 29 տոկոսը