Էջ:Artcakh history.pdf/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասնում է Վան՝ համալրելով քաղաքի պաշտպանների շարքերը։Նոր մարտական խմբեր և զենք հայթայթելու նպատակով նա մեկնում է Սալմաստ և ապահով հասնում Դերեկ։ Հետապնդելով հայդուկներին թշնամին պաշարում է Դերեկա վանքը։ Ընդհարումների ժամանակ վանքը հրդեհվում է։ Նիկոլ Դումանի խումբը, ճեղքելով պաշարման օղակը, նորից հեռանում է ապահով վայր։

1896թ. հունիսին վանեցիները ֆիդայիների օգնությամբ հաջողությամբ դիմագրավեցին ջարդարարներին, սակայն դեպի Պարսկաստան անցնելիս մոտ մեկ ու կես հազար հայեր Վարագա լեռան շրջակայքում ուխտադրժորեն հարձակման են ենթարկվում թուրքե­րի և քրդերի կողմից: Միայն 30 հոգի կարողացան մազապուրծ անց­նել Պարսկաստան։

Այս դեպքից հետո, քրդական մազրիկ ցեղին պատժելու, ինչպես նաև եվրոպական տերությունների ուշադրությունը հայկական հարցի վրա սևեռելու նպատակով Նիկոլ Դումանը նախաձեռնեց ու կազմակերպեց 1897թ. հուլիսի 25-27-ի Խանասորի հռչակավոր արշավանքը։ Այդ առթիով նա Դաշնակցության վարիչ մարմնին գրել է. «Այդպես չէր լինի, եթե կոտորվելու փոխարեն կռվեինք։ Միթե ժամանակը չէ, վերջապես, որ լուրջ քննության առարկայ դառնայ մեր գործունեության հին եղանակը և ընդունվեր նոր, ավելի նպաստավոր տակտիկա, որի առանցքը լիներ ոչ թե կոտորածը, այլ կռի­վը»495 :

275 հոգուց կազմված հայդուկների խումբը Շուշեցի Վարդան Մեհրաբյանի (Խանասորի Վարդան) գլխավորությամբ Սալմաստից գաղտնի շարժվելով բարձրանում է պարսկաթուրքական սահ­մանագլխին գտնվող Արաուլ լեռը, որտեղից 1897 թ. հուլիսի 27-ին անակնկալ հարձակում են գործում լեռան ստորոտում փռված Խանասորի դաշտում գտնվող մազրիկ ցեղի վրա և կոտորելով նահանջում։

Լինելով առաջապահ հիսնյակի հրամանատար՝ Նիկոլ Դումանը անմիջականորեն ղեկավարեց և հարձակումը, և կազմակերպ­ված նահանջը։ Դիմելով վրեժխնդրության՝ Դումանը բարձրացրեց հայ հեղափոխականների հեղինակությունը ժողովրդի աչքում, որը Վանի կռիվներից հետո բավականին ընկել էր։ Միաժամանակ այս