Էջ:Artcakh history.pdf/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անմնացորդ նվիրվեցին նաև արցախահայ ֆիդայիներ և գոր­ծիչներ Գաբրիել Կաֆյանը, Բարսեղ Զաքարյանը, Մարտիկ Սարուխանյանը, Նիկոլ Միքայելյանը, Մարգար Ժամհարյանը, Սար­գիս Հովհաննիսյանը, Արամ Մանուկյանը, Միքայել Հովհաննիսյանը(Մ.Վարանդյան), Լևոն Աթաբեկանը, Բախշի Իշխանյանը, Իսահակ Դանիելբեկյանը, Հակոբ Հովհաննիսյանը, Սիմոն Նարինյանը, Դ.Տեր-Դանիելյանը(Դ.Անանուն), Սիսակ Տեր-Դանիելյանը (Արամայիս) և ուրիշներ։

Հայ ազատագրական շարժումների պատմության մեջ սուլթանական բռնատիրուրյան դեմ հայդուկային կռիվները և ապստամբական բռնկումները, ինքնապաշտպանական մարտերը, թեև չհանգեցրին ժողովրդի ազատագրությանը օսմանյան լծից, բայց և այնպես՝ հայությունը համոզվեց, որ առանց այդ պայքարի և ոչ մի ժողովուրդ չի հասել իր ազատությանը։ Այդ պայքարը թույլ չտվեց, որ հայերի իրավազուրկ վիճակը հանգեցնի ստրկամիտ հնազանդության, և ժողովրդի մեջ միշտ վառ պահեց ազատաբաղձ ոգին։