Էջ:Artcakh history.pdf/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ 1905-1920 ԹԹ

Դարասկզբին կովկասահայությունը նոյնպես ապրում էր անհանգիստ ժամանակներ։ Այս անգամ հայութան համար արհավիրք էին դարձել ազգամիջյան հակամարտությունները։ Հայ-թաթարական ընդհարումների գլխավոր դրդապատճառները տնտեսական, քաղաքական և կրոնական բնույթ ունեին։

19-րդ դարի վերջին Բաքուն դարձել էր նավթարդյունաբերական խոշոր կենտրոն։ Ռուս, հրեա և եվրոպացի հանքատերերի կողքին, հայ գործարար շրջանները նույնպես սկսեցին գնել թաթարների(ադրբեջանցիների) նավթահանքերը և իրենց ձեռներեցության շնորհիվ ստեղծեցին պատկառելի հարստություն։ Այս հանգամանքը գրգռում էր ազերի թուրքերին, որոնք զգում էին, որ տնտեսական մրցությունում դուրս են մղվում։

Տնտեսության աշխուժացման պայմաններում զարթոնք էր ապ­րում հայ հանրության քաղաքական կյանքը։ Հայ քաղաքական կուսակցությունների կազմավորումը, ֆիդայական ազատագրական կռիվներն ու Կովկասում ահաբեկչական արարքներով ցարական բռնատիրության դեմ ծառացումն ահ ու սարսափի մատնեցին իշ­խանություններին։

Հարկ է նշել նաև, որ 1905թ. Ռուսաստանում բռնկված հեղափոխությանը մասնակցեց նաև հայությունը։ Ցարական իշխանությունները քաջ գիտակցում էին հպատակ ժողովուրդների համերաշխու­թյան և միասնական գործողությունների լուրջ հետևանքները։ Այդ իսկ պատճառով դիմեցին փորձված միջոցի՝ նրանց միջև բորբոքե­լով