Էջ:Artcakh history.pdf/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

Հայ թաթարական բախումների ընթացքում հայերը առավելապես ծանր կորուստներ ունեցան նաև Նախիջևանի գավառում։ Այստեղ թաթար բնակչությունը ուներ թվային գերակշռություն հայերի համեմատ։ Այս հանգամանքը, զենքի սակավությունը, իշխանու­թյունների թույլտվությամբ Թուրքիայից իրենց ցեղակիցներին և հավատակիցներին օգնության եկած մահմեդական ջոկատների մասնակցությունը հնարավորություն չտվեց հայերին ինչպես հարկն է կազմակերպել դիմադրությունը։ Այդ օրերին(1905թ. մայիս) ցարական կառավարությունը Նախիջևանի գավառապետ է նշանակում թաթար Ալիխանովին, որն էլ կազմակերպեց հայերի ջարդը։ Երկու շաբաթ անընդմեջ տեղի մահմեդական ամբոխը թալանում, հրդե­հում և ոչնչացնում էր հայերին պատկանող ունեցվածքը։

Հարկ է նշել, որ երբեմն հայերից խլված ավարի բաժանման ընթացքում ընդհարումներ էին տեղի ունենում նաև ցարական բանակի ստորաբաժանումների և թաթարների միջև, որը հաճախ ավարտվում էր արյունահեղությամբ։

Նախիջևան քաղաքի և գավառի հայությունը տվեց շուրջ 400 զոհ ու վիրավոր։

Անդրկովկասի հայաշատ մյուս վայրերում Նախիջևանի աղետալի դեպքերի կրկնությունից խուսափելու նպատակով Հայ հեղափոխական դաշնակցությունը ժողով գումարեց, որտեղ Նիկոլ Դումանը ռազմական ծրագիր ներկայացրեց, ըստ որի ամեն մի գյուղ և շրջան պետք է ստեղծեր ինքնապաշտպանական ջոկատ, սակայն խմբապետը պետք է լիներ ոչ տեղացի փորձառու ֆիդայիներից մե­կը։ Այսպես, Զանգեզուր և Դարալագյազ ուղարկվեց Կոտոյի Հաճին, Առույծ Ավագը, Սեբաստացի Մուրադը, Քեռին և Դրոն։ Ավելի ուշ Ագուլիսի շրջանի պաշտպանությունը ստանձնեցին Մուրադը, Կայծակ Առաքելը և Ավոն։ Մշեցի Սմբատ Բարոյանը հանձն առավ Ղամարլուի շրջանը, Սեյտո-Պողոսը՝ Արագածի շրջանը, ՈՒսուլ Գրիգորը և Արա մայիսը՝ Աղբաբայի շրջանը, իսկ ծուռ Դալոն՝ Կողբի շրջանը։ Գանձակ ուղարկվեցին Աբրահամ Գյուլխանդարյանը, Սեպուհն ու Բուլանխցի Մարտիրոս Վարժապետը։ Թիֆլիսի և շր­ջակա հայկական բնակավայրերը հանձնարարվեց Կարո Բաստրմաճյանին։ Արցախի պաշտպանությունը ստանձնեցին Խանասորի