Էջ:Artcakh history.pdf/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

Թողան, Հաջի-Մագադլու, Բալուլաղ, Ալի Ուշաղի, Բայրամլու, էնզիշա գյուղերը։ Հետ վերադարձվեցին նախկինում հայկական բնակավայրերից թալանված անասուններն ու գույքը։

Այսրկովկասի տարածքում հայ-թաթարական կռիվները ոչ մի տեղ այնքան արյունալի ու կատաղի չեն եղել, որքան Ղարաբաղում և մանավանդ նրա կենտրոն Շուշիում։ Արխիվային վավերագրերը և ժամանակակից մամուլը վկայում են, որ դեռևս այդ իրադարձություններից շատ առաջ էին թուրքերը սկսել զենք ու զինամթերք գաղտնի տեղափոխել Շուշի, ինչպես և մոտակա մահմեդական գյուղերը։

Շուշի քաղաքում փոխհրաձգությունները սկսվեցին 1905թ. օգոստոսի 16-ին։ Բախումը նախապատրաստվեց մամուլում կեղծ և սադրիչ հակահայկական բովանդակությամբ տեղեկությունների հրապարակմամբ։ Ընդհարման հենց առաջին օրը քաղաքում բռնկվեց հրդեհ, որն ավելի ճգնաժամյին դարձրեց իրավիճակը։ Դեպքերի ականատեսը վկայում է, որ այդ ժամանակ քաղաքի շրջակա մահմեդական գյուղերից քաղաք են ներխուժում թուրք-քրդական մի քանի ավազակային ջոկատներ, որոնց ներսիթուրքերը նետում են առաջ, իսկ իրենք «ետևից, մի ձեռքում բռնած փալաս և նավթի կուլա , «յա Ալի» կանչելով, վառում տները»։ Հրդեհը Արշակ Մելքումյանի խանութից սկսած, Անանյանցի տան ուղղությամբ, թեք կեր­պով կտրած մինչև խանի աղջկա աղբյուրը, Բաբա Հախումյանցի տնից մինչև հին գերեզմանոցի արևելյան ճակատը և Ս.Աղամալյանցի տնից մինչև թուրքերի թաղամասը ամեն ինչ վառում է։ Օգոստոսի 16-ից մինչև 22-ը Շուշիում սպանվել և վիրավորվել են 300 հոգի, այրվել 400 տուն, 500-ից ավելի խանութ, քաղաքի գլխավոր փողոցի բոլոր կառույցները։ Այրվում է Խանդամիրյանի թատրոնը, քաղաքային դումայի շենքը, հայոց երկու շուկաները, զինվորական հիվանդանոցը, քարվանսարան, Մահտեսի Հակոբյանի տպարանը։ Վայրենացած մահմեդականները ներս էին խուժում հայոց Ագուլեցոց եկեղեցին, Ղուրանը դնում սեղանին և երդվում «համաիսլամական պատերազմ սկսել հայերի դեմ»։

Թալանի ծարավը ավելի էր բորբոքում թուրքերի ախորժակը։ Այդ օրերին կողոպտվում և ավերվում են Աղդամում գտնվող Բաղդասարյանների,