Էջ:Artcakh history.pdf/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անարգել մուտքի հանդեպ։

1906թ. օգոստոսի 19–ին կատաղի մարտեր են ծավալվում Խրամորթի մոտակայքում։ Հայ մարտիկները արիաբար դիմադրում են դեպի Շուշի շտապող Աղդամի թաթարների ջոկատներին։

Այս անգամ Թուրքիայից ստանալով համալրում մահմեդական խառնամբոխը հարձակում է ձեռնարկում Սոս գյուղի ուղղությամբ։ Թուրքերը ներ են խուժում Ամարասի վանքը, թալանում և ավերում այն։ Սոսեցիները, մաճկալաշենցիները, ինչպես և հարևան մյուս գյուղերի բնակիչները համատեղ ուժերով հակահարված են տալիս ելուզակներին՝ սպանելով Թուրքիայից եկած ջոկատի հրամանատարին։ Հետագայում հայերի ճնշման տակ թուրքերն առաջարկում են դադարեցնել ռազմական գործողությունները։

1905-1906 թվականներին Ղարաբաղում տեղի ունեցած ազգա­միջյան ընդհարումների հետևանքով միայն Խաչենի 25, Վարանդայի 15 և Զանգեզուրի 3 գյուղերից զոհվել է 193 մարդ։ Ավերվել են Ջամիլլու, Ուլուբաբ, Խրամորթ և Ղազանչի գյուղերը։ Շուշի քաղաքում հայերից զոհվել է 127 մարդ505։

Անդրկովկասի ցարական իշխանություններն ու թաթար խուժանը անակնկալի եկան հայ մարտիկների վճռականությունից։ Անպաշտպան ժողովրդի դեմ դյուրին հաղթանակների վարժ մահմե­դական խուժանը համոզվեց, որ անհնարին է կոտրել արցախահայության կամքը։

Նիկոլ Դումանը 1905-1906 թվականների Անդրկովկասի ազգամիջյան ընդհարումներից առաջ կանխատեսել էր Մեծ եղեռնը և հորդորել է արևմտահայությանը՝ օգտագործել արևելահայության ինք­նապաշտպանության մարտավարության փորձը։ 1907թվականին ժնևում հրատարակված իր «Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանության «գրքույկի մեջ գրել է.«Նույն փոթորիկը ըստ իս կրկնվելու է Տաճկահայաստանում, ավելի ահավուր կերպով։ Մեզ կմնա ինքնապաշտպանությունը դնել ամուր հիմքերի վրա»506։

1917թ. հոկտեմբերյան պետական հեղաշրջումից հետո, օգտվե­լով Ռուսաստանում ստեղծված խառնակ իրավիճակից, Թուրքիան, հենվելով Անդրկովկասի մահմեդականության վրա, փորձում էր հաշվեհարդար տեսնել Ղարաբաղի հայության հետ։ Ռազմաճակատից