Էջ:Artcakh history.pdf/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղարաբաղ վերադարձող մի քանի հարյուր հայ զինվորներ գնդակահարվեցին Զաբուխի ձորում։ Քրդերի և թաթարների կողմից բարբարոսաբար ոչնչացվեցին բազմաթիվ արևմտահայ փախստականներ, որոնք փորձում էին բնակություն հաստատել Ղարաբաղում։ Նրանք ձերբակալեցին հայ գործիչներին, ավերեցին Խանաբադ, Փրջամալ, Արանզամին, Աղբուլաղ, Դահրազ, Քյաթուկ և Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը։ Շրջափակվեցին դեպի Լեռնային Ղարաբաղ տանող բոլոր ճանապարհները։ Անելանելի իրավիճակի մեջ հայտնվեցին նաև Ղարաբաղում գտնվող ռուսական կայազոր­ներն ու բնակիչները։ Թալանվեցին Կարյագինոյի գավառի զորամասերը։ Ադրբեջանցի ականատեսը վկայում է. «Կարյագինոյի նահանգում համատարած ապստամբություն է, հարձակվում են զորամասերի վրա, զինվորներին, սպաներին կողոպտում, սպանում, ողջ-ողջ թաղում, բազմաթիվ զոհեր կան, Կարյագինոյի Ջեբ-Վանքի թույլ կայազորները շրջապատված են, սով է սկսվել սննդի պակասի պատճառով։ Թալանված է Կարյագինոյի զինվորական հանդեր­ձանքի պահեստը, Ջուլֆա-Բաքվի երկաթգծի պահեստը, որի կողո­պուտի ընթացքում պայթեցվել է վառոդի պահեստը, տներն ավեր­վել են։ Փոստ-հեռագրատուն չի աշխատում, լարերը կտրված են, վիճակն աղետալի է։ …Հապաղումն սպառնում է բնակչության խաղաղ հատվածի և զորքի մնացորդի համար սոսկալի հետևանքնե­րով։ Խաների և բեկերի շնորհիվ հոծ զանգվածը հարձակվում էր վագոնակազմի վրա, զինաթափում, սպանում, Ելիզավետպոլի և Ղազախի նահանգներում, երկաթգծի երկու կողմերով մեկ հազար դիակներ են փռված, ոչնչացված են ռուս վերաբնակների գյուղերը։ Հայ զինվորներն ու սպաները, իմանալով երկաթգծի վրա կատար­ված հարձակումների մասին, հարկադրված են եղել ոտքով վերադառնալ տուն՝ անցնելով Նախիջևանի և Զանգեզուրի նահանգների լեռներով ու անտառներով, բայց ավաղ, այստեղ էլ ավելի ստույգ՝ Զաբուխում, նրանք հարյուրավոր զոհեր են տվել»507։

Այդ ամենի հետևանքով ներկայիս Մարտունու շրջանի հարթավայրային հատվածի մի շարք գյուղերի՝ Կոտլյարովկայի, Կուրապատկինոյի, Նովո-Նիկոլայովկայի և Սկոբոլևկայի ռուս բնակիչնե­րը, թողնելով 14000 հեկտար հողատարածությունները և ամբողջ ունեցվածքը,