Էջ:Artcakh history.pdf/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եսայի Հասան-Ջալալյանի «Պատմութիւն կամ յիշատակ ինչ-ինչ անցից՝ դիպելոց յաշխարհին Աղուանից» երկասիրությունը, ինչպես նաև կրոնական, գեղարվեստական և այլ բնույթի գործեր։

Բաղդասար միտրոպոլիտի մահվանից հետո (1854թ.) Վեհապետյանը հայ մեծահարուստների նվիրատվությունների հաշվին պահում է տպարանը այն անվանելով «Տպարան Սրբոյ էջմիածնի»։

1881թ. Շուշիում բացվեց Միրզաջան Մահտեսի Յակոբյանցի (Հակոբյան) տպարանը, որը գործեց շուրջ 25 տարի։ Այստեղ առաջին անգամ առանձին գրքով լույս տեսան Րաֆֆու «Խենթը», Մ.Աբեղյանի «Նմուշներ» բանաստեղծությունների ժողովածուն, «Դավիթ և Մհեր» ուսումնասիրությունը, Լեոյի «Վեպ թե պատմություն», «Վահան Մամիկոնյան», «Իմ հիշատակարանը»։ Թարգմանական գրականությունից հիշատակելի են Ֆիրդուսու «Շահնամեն»(1893), Ա. Դոդևի, Ջ.Վ.Դրեպերի և այլոց գործերը։

1905թ. հետո Շուշիում սկսեցին գործել Բագրատ Տեր-Սահակյանի և Մելքոն Բաբաջանյանի տպարանները, որոնց գործունեու­թյունն ընդհատվեց 1920թ. մարտի 23-ին՝ Շուշիի հայկական թաղամասի ավերման ժամանակ։ 1827-1920թթ. ընթացքում Շուշիի հինգ տպարաններում հրատարակվել է ավելի քան 150 անուն գիրք520։

1874թ. մինչև 1920թ. Շուշիում լույս է տեսել 21 անուն թերթ և հանդես, որից 19-ը՝ հայերեն, 2-ը՝ ռուսերեն։ Անդրանիկ պարբերականը «Հայկական աշխարհն» էր (1874), հրատարակիչ Խորեն Ստեփանյան, այնուհետև «Գործ» հանդեսը (1882-84), խմբագիր հրատարակիչ Սիմեոն Հախումյան, «Ազգագրական հանդեսը (1896, առաջին գիրք, խմբագիր հրատարակիչ Ե. Լալայան), «Ղարաբաղ» եռօրյա թերթը (1911-12, խմբագիր հրատարակիչներ Ն. Յարամիշյան, Սիմ. Տեր-Մինասյան), «Շուշինսկի լիստոկը» (1911, ռուս.) շաբաթաթերթը, «Շուշինսկայա ժիզն»-ը (1913-14 ռուս.), «Միություն» (1913), «Միրաժ» (1913-17), «Ծիծաղ» (1916) աշակեր­տական ամսագրերը, «Պայքար» քաղաքական թերթը (1914-17), «Փայլակ» շաբաթաթերթը (1915-17, հրատարակիչ Լ.Վարդապետյան, խմբագիր Խաչիկ Սամվելյան), «Ծիածան» ամսագիրը (1915-19, խմբագիր-հրատարակիչ Մ. Պետրոսյան), «Ապառաժ» (1917-1919)