Էջ:Artcakh history.pdf/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բեգլար Ամիրջանյանը, մեծ թատրոնի մեներգիչ Ներսես Շահլամյանը, Գրիգոր Սյունին(Միրզոյան), Դանիել Ղազարյանը, Նիկոլայ Թեյմուրազյանը, Եղիշե Բաղդասարյանը և ուրիշներ531։

Քրիստափոր Կարա Մուրզան, շրջագայելով Ղարաբաղում հավաքագրել է բազմաթիվ ժողովրդական երգեր։

Իրավամբ Շուշին ժամանակակիցները անվանել են «Անդրկովկասի կոնսերվատորիա»։

19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբներին աննախընթաց զարգացում է ապրում հայ կերպարվեստի արցախյան դպ­րոցը։

Ստեփան Աղաջանյանը (1863-1940) ծնվել է Շուշիում, սովորել տեղի թեմական դպրոցում և ռեալական ուսումնարանում։ 1886 թվականից ուսումը շարունակել է Ֆրանսիայում և 1900 թվականին վերադարձել հայրենի քաղաք։ «Հոր դիմանկարը», «Մոր դիմանկարը», «Քրոջ դիմանկարը», «Մտորումները», «Մարիետա Շահինյանը» և այլ գործերով նա նոր որակի հասցրեց հայկական դիմանկարային արվեստը։ Ստեփան Աղաջանյանը կապող օղակ է եղել 19 և 20-րդ դարերի հայ գեղանկարիչների միջև։

Գեղանկարչության աչքի ընկնող դեմքերից էր Մարգարիտ Ալեքսանյանը (1858-1902)։ 1881 թ. Շուշիում նա հրատարակել է «Հայկական գեղանկարչություն» ալբոմը, որի մեջ արտացոլված հայկական բնաշխարհը և Ղարաբաղին առնչվող տարբեր թեմաներ։ Մ. Ալեք­սանյանի ձեռագիր աշխատանքներից մեկը՝ Ավետարանը, այժմ պահպանվում է Էջմիածնի Մայր եկեղեցու թանգարանում։

Հայ նշանավոր քանդակագործ Հակոբ Գյուրջյանը (1881-1948) ծնվել է Շուշիում։ Սովորել է Շուշիի և Մոսկվայի ռեալական ուսումնարաններում, 1907-10 թթ.՝ Փարիզի Ժյուլիան ակադեմիայում, ապա հաճախ էլ է Օ. Ռոդենի արվեստանոցը։ Նա ստեղծել է 300-ից ավելի աշխատանքներ՝ դիմաքանդակներ, այլաբանական, կրոնական, պատմական, դիցաբանական կերպարներ, անիմալիստական գործեր։ Առանձնապես հայտնի են Մ. Գորկու, Լ. Տոլստոյի, Ա. Շիրվանզադեի, Ֆ. Շալյապինի, Մ. Շիրվանզադեի, Վ . Դոբրովեյնի, Վ. Տերյանի, Գենրիետա Պասկալի դիմաքանդակները։ Ի դեպ, Գենրիետա Պասկալի դիմաքանդակը այսօր պահպանվում է Արցախի