ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ 1917-21 ԹԹ.
ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՄՈՒՍԱՎԱԹԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ։ Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխության հաղթանակից հետո ժամանակավոր կառավարությունը 1917թ. մարտի 9-ին ստեղծեց Անդրկովկասյան հատուկ կոմիտե (Օղակում), որի կարգադրությամբ ստեղծվեցին գավառային, քաղաքային և գյուղական գործադիր կոմիտեներ։ Երկրամասը ղեկավարելու համար մարտի 13-ին կաղմակերպվեց 40 հոգուց բաղկացած Ղարաբաղի գործերի կոմիտե։
Ժամանակավոր կառավարությունը Արցախը, Գանձակը, Ախալքալաքը և Շարուր-Նախիջևանը ճանաչեց որպես հայկական տարածքներ541։ Այս հանգամանքը, ինչպես նաև մահմեդականների կրոնական անհանդուրժողականությունը առավել խորացրին անվստահությունը հայերի և ազերի-թուրքերի միջև։ Արդյունքում՝ Ղարաբաղի գործադիր կոմիտեն կազմալուծվեց։ Հայերը իրենց ներքին կյանքը վարելու համար ստեղծեցին Ղարաբաղի Ազգային բյուրո, իսկ թուրքերը՝ Ազգային կոմիտե542։
1917թ. հոկտեմբերյան հեղաշրջումից հետո քաղաքական կացությունը Այսրկովկասում փոխվեց։ Երկրամասը անջատվեց Ռուսական կայսրությունից։ Իշխանությունը անցավ հայերի, վրացիների և ազերի-թուրքերի ներկայացուցիչներից կազմված Անդրկովկասյան սեյմին։ Խախուտ այդ միությունը շուտով փլուզվեց։ 1918թ. մայիսի վերջին այսպես կոչված միացյալ կառավարությունը լուծարվեց, և նրա երեք առանձին մասերից գոյացան կառավարություններ։ 1918թ. մայիսի 27-ին «Մուսավաթ» կուսակցությունը