Էջ:Artcakh history.pdf/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախկին Բաքվի և Ելիզավետապոլի նահանգները հռչակում է ադրբեջանական և առաջին անգամ հավակնում պատմական Հայաստանի բաղկացուցիչ մաս հանդիսացող Ղարաբաղին ու Զանգեզուրին։ Ադրբեջանը Թուրքիայի հետ Բաթումում կնքված հաշ­տությամբ և Օսմանյան կայսրապետության կամքով տեր դարձավ նախկին ցարիզմի կողմից սահմանված վերոհիշյալ նահանգներին։ Փաստորեն, անխուսափելի էր դառնում բախումը Արաքսից հյուսիս ընկած տարածքների վրա առաջին անգամ հորջորջվող Ադրբեջանի և իր ազատության ու ինքնորոշման համար պայքարող Ղարաբաղի հայության միջև։

Եվ այսպես, աշխարհի քարտեզի վրա գծվում էր մի նոր պետու­թյուն, որի հիմքում դրված էր ոչ պատմականության և ոչ էլ էթնիկական պատկանելիության սկզբունքները։ Այն ստեղծվեց պանթուրքիստական ու մեծ տերությունների շահանկատ ծրագրերի իրագործման և հայկական հարցի վերջնականապես կործանման համար։ «Մի ղարաբաղցի ծեր հայ,– գրել է իր «Պատմական հիշատակարանում»-ում Միրզա Տեր-Սարգսյանը (Միտսարը),- Ադրբեջանի պետության առաջ գալու մասին ասել է. «Օսմանցին և անգլիացին (օսմանլին և անգլիան) քոնթի եկան և ցկնեցին ադրբեջանի պետու­թյունը»543։

Հետագայում, իրանական Ատրպատականին հավակնելու համար, էնվերի եղբոր՝ Նուրի փաշայի խորհրդով այս նորաթուխ մահմեդական պետությունը անվանվեց Ադրբեջան։ Նորաստեղծ Ադր­բեջանի կառավարությունը շտապում էր թուրքական օկուպանտնե­րի օգնությամբ վերջ տալ Լեռնային Ղարաբաղի ինքնուրույնությանը։ Ըստ էության, Ադրբեջանում փաստացի իշխանությունը գտնվում էր թուրք զինվորականության տրամադրության տակ։ Նրանք զենք ունեցող տեղի մահմեդականներից կազմակերպեցին հրոսակախմբեր։ Առանձնապես դաժանորեն էր գործում այսպես կոչված «վայրի դիվիզիան», որի հսկողության տակ էր գտնվում Շուշի-Եփլախ ճանապարհը։ Լեռնային Ղարաբաղը կտրվեց արտաքին աշ­խարհից և հայտնվեց պաշարման օղակի մեջ։

Անհրաժեշտ էր անցնել ինքնապաշտպանության և պահպանել երկրամասի ինքնուրույնությունը։ Այդ հարցը լուծելու համար դաշնակցական