Էջ:Artcakh history.pdf/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

կուսակցության նախաձեռնությամբ 1918 թ. հուլիսի 22-26-ին Շուշիում անցկացվեց Ղարաբաղի հայության առաջին համագումարը։ Լեռնային Ղարաբաղը համագումարը հայտարարեց անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրեց Ղարաբաղի Հայոց Ազգային խորհուրդ և յոթ հոգուց բաղկացած Ղարաբաղի ժողովրդական կառավարություն, որի կազմում հիմնականում դաշնակցականներ էին։ Կառավարությունը գլխավորում էր Եղիշե Իշխանյանը544։ Միաժամանակ Թիֆլիսում բնակվող ղարաբաղցիներից կազմակերպվում է կամավորական մի գունդ, որը անհրաժեշ­տության դեպքում պետք է պաշտպաներ երկրամասի հայությանը։ Մինչև Ղարաբաղ հասնելը այդ գունդը հերոսացավ Սարդարապատում։

Արցախահայության ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար Թիֆլիսից Շուշի է գնում գնդապետ Միքայել Մելիք-Շահնազարյանը։ Սակայն իրադարձությունները զարգանում էին ի վնաս Ղարաբաղի հայության։ Թուրք զավթիչները մուսավաթականների գործուն մասնակցությամբ որոշեցին Ղարաբաղի հայու­թյան դիմադրությունը ճնշել զենքի ուժով։ Թուրքերը առաջին հեր­թին Ղարաբաղը կտրեցին Զանգեզուրից և ավերեցին Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը։ Աղդամում տեղակայված թուրքական երկ­րորդ դիվիզիայի հրամանատար Ջեմիլ Ջահիդ Բեյը վերջնագիր ուղարկեց Ղարաբաղի կառավարությանը՝ չդիմադրելու և հպատակ­վելու պահանջով։ Նա միաժամանակ պահանջեց «հեռու մնալ Անդ­րանիկից»545։ Ստեղծված կացությունը քննարկելու համար հրավիրեցին Ղարաբաղի հայության երկրորդ (1918 թ. սեպտեմբերի 7-11-ին), ապա երրորդ համագումարները (1918թ. սեպտեմբերի 18-22-ին), որոնք մերժեցին թուրքերի պահանջները։ Միաժամանակ գավառներում սղնախական ժամանակներից մնացած ավանդույթով ստեղծվեցին զորակայաններ և նշանակվեցին զորահրամանատարներ։ Վարանդայի զորահրամանատարն էր Սոկրատ Բեկ Շահնազարյանը, Դիզակինը՝ Արտեմ Լալայանը, Խաչենինը՝ Ալեքսան Դային, Ջրաբերդինը՝ Բագրատ Նազարյանը։ Թուրքական բանակը տեղացի մահմեդականների ուղեկցությամբ սեպտեմբերի 22-ին մտավ Լեռնային Ղարաբաղ՝ ավերելով Դահրազ, Վարազաբույն՝ Փիրջամալ, Նախիջևանիկ, Քյաթուկ, Խրամորթ, Խանաբադ,