Էջ:Artcakh history.pdf/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղլիշբաղ, Քարագլուխ գյուղերը։ Թուրքական զորամասերը Շուշի մտան սեպտեմբերի 25-ին։ Բանակի հետևից շարժվում էր «տեղական թաթարների հազարավոր խուժանը՝ գրավված գյուղերն ու քաղաքը ավերելու և թալանելու նպատակով»546։

Թուրքական հրամանատարությունը լուծարեց Ղարաբաղի կառավարությունը։ Ավելի քան 60 մտավորականներ, այդ թվում և Ղարաբաղի Հայոց Ազգային խորհրդի նախագահ Եղ. Իշխանյանը, ձերբակալվեցին ու նետվեցին բանտ։ Թեպետ Շուշին ընկավ, սակայն Արցախի գավառները մնացին անառիկ։ Ամենուրեք կազմակերպվեցին ինքնապաշտպանական ջոկատներ։ Մարտակերտի հայության հերոսական դիմադրության շնորհիվ կանխվեց թուրքերի մուտքը Ջրաբերդի շրջան։ Այնուհետև ահեղ մարտեր ծավալվեցին Վարանդայի և Դիզակի շրջաններում։

1918թ. հոկտեմբերին ավելի քան 400 հոգուց բաղկացած թուրք-թաթարական մի զորամաս փորձում է Շուշիից Վարանդայի վրայով անցնել Կարյագինո՝ նպատակ ունենալով ավերել Դիզակն ու Վարանդան։ Դիզակի զորահրամանատար Արտեմ Լալայանը անմի­ջապես համախմբում է Դիզակի ու Վարանդայի աշխարհազորայիններին և իր քաջարի օգնական, ծննդով Կեմրակուճ գյուղից Ասլանիկին՝ Ասլան Սարգսի Մուրադխանյանին ուղարկում թշնամու ճանապարհը փակելու։ Հոկտեմբերի 18-ին Մսմնա գյուղի մոտ Դիզակի և Վարանդայի զինված ուժերին հաջողվում է լիովին ջախջախել թշնամու զորամասը։ Մի քանի օր անց թուրք-թաթարների ավե­լի քան 600 ասկյարներից բաղկացած մեկ ուրիշ զորամաս երկրորդ անգամ փորձում է Վարանդայի վրայով անցնել Կարյագինո547։ Այս անգամ էլ Դիզակի և Վարանդայի աշխարհազորայինների անկոտրում կամքի շնորհիվ թուրքական հրամանատարությունը ստիպված զորամասը ետ է վերադարձնում Շուշի։

Շուտով Թուրքիան պարտվեց առաջին համաշխարհային պատերազմում, և Անդրկովկասում նրան փոխարինեց Անգլիան։ Ադրբեջանը Ղարաբաղին ցանկացավ տիրել այս անգամ էլ Անգլիայի օգնությամբ։ Այդ օրերին, 1918թ. նոյեմբերի 16-ին զորավար Անդրանիկը արցախցիների խնդրանքով իր ջոկատով շարժվում է դեպի Ղարաբաղ։ Նա Զաբուխի պաշտպանական