Էջ:Artcakh history.pdf/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հնդեվրոպական շատ ուրիշ լեզուներում ընկել է՝ պահպանվելով մասամբ խեթալուվական լեզուներում։ Ղարաբաղի բարբառում հ–ն առանձին դեպ­քերում զուգահեռ ունի խեթերենում.

հըն(դ)–(հընդեր, հընդրել)–ըն(դ)–(ընկեր,ընտրել)–խեթ.hanl

հանդ–անդ–(II) andh

հըվէլուկ, (հ)իվըլուկ –աւելուկ -(H)obhel

հղէ-ուղի–(H)uliio34:

Ժամանակակից անգլերենի և ղարաբաղյան բարբառի շատ համանման են ոչ միայն իրենց արտահայտությամբ, այլև օժանդակ իմաստով։ Օրինակ՝ կարպետ-վարպետ, կով-կավ, ռոք-ռոք (քար), հովուր-հովուր (մի պահ), Սթռունհունջ-Քարահունջ և այլն։

Ղարաբաղի բարբառում կան բազմաթիվ բառեր, որոնք արտահայտած իմաստով պահպավել են անգլերենում և ռուսերենում։ Այսպես, օրինակ լեթված (անդաստիարակ) աղջիկ-լյթ գյոլ, դոնգի (հիմար)-պանքի (ավանակ), մռոզ (խոժոր կամ եղանակի հետ կապված վատ, ցուրտ)-մորոզ։

Հետաքրքիր է նաև հետևյալ փաստը. Ղարաբաղի բարբառի բառային կազմի մեջ կան բառեր, որոնք մեզ ավանդված չեն ոչ ոչ հին մատենագրությամբ, ոչ էլ գրավոր նոր աղբյուրներով։ Դրանք չկան նաև արդի գրական հայերենում։ Այդպիսի բառերը հնդեվրոպական ծագում ունեն։ Դրանցից են՝ մըղըմօղ-«ցեց», սլկըհել-«սայթաքել», լօկ-«լորտու», դիգյասկանց-«հանկարծակի», կիլտի-«թլվատ», դույուղ անել-տեղեկացնել», սէտ-«տեղյակ», և այլն35։

Ուշագրավ է, որ Ղարաբաղի բարբառում պահպանվել են գրաբարյան մի շարք հոլովաձևեր և բառեր։ Օրինակ հաքյի-ագի, քըշերավ-գիշերաւ, խոնջան-խոնջան, քըշկոռ-կոշկոռ։

Ինչպես գրաբարում, այնպես էլ Ղարաբաղի բարբառում պահպանվել են բառասկզբի փ և յ հնչյունները, ինչպես՝ փուրգոն-«ֆուր­գոն», փիրմա-«ֆերմա», փիզիկա-«ֆիզիկա», Փրանսիա-«Ֆրան­սիա», յըղէ-«հղի», յէշիլ-«նայել», յէխնել-«հաղթել» և այլն։

Փաստերը վկայում են, որ Ղարաբաղի բարբառը հնդեվրոպական ծագում ունեցող ժողովուրդների նախալեզվի, այդ թվում՝ հայ ժողովրդական լեզվի ճյուղերից մեկը լինելով, գալիս է հնագույն դարերից և խոսում է հազարամյակներ առաջ հայկական