Էջ:Artcakh history.pdf/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարտության հետևանքով Ադրբեջանի զորքերի գլխավոր հրամանատար գեներալ Սելիմովը հեռացվեց պաշտոնից։ Պարտությունից կատաղած մուսավաթական կառավարությունը նորանոր ուժեր է նետում ռազմաճակատ։ Արդեն մարտի 30-ին Ղարաբաղի ռազմաճակատում կենտրոնացվեց Ադրբեջանի կանոնավոր բանակի 70-80 տոկոսը, բազմահազար «կամավորական» խաժամուժ, այստեղ մնացած թուրքական բազմաթիվ ջոկատներ, Դաղստանցի մուսուլմանների և քրդական զորախմբեր, ծանր ու թեթև հրետանի։ Զորքերի ընդհանուր քանակը հասնում էր մոտ 80000-ի559։

Ապրիլի 3-ին, օգտվելով թանձր մառախուղից, թշնամին իր գե­րազանց ուժերով ճեղքեց պաշտպանական գծի ճակատը և շարժ­վեց դեպի Շուշի։ Ղարաբաղը բաժանվեց երկու մասի, Աղդամ-Շուշի ճանապարհը ընկնում է հակառակորդի ձեռքը։ Դալի Ղազարը կորուստներ չտալու համար իր ջոկատին հրամայում է նահանջել, իսկ ինքը մնում է և կռվում մինչև վերջին փամփուշտը, իսկ վերջին գնդակը ուղղում իր քունքին։

Հեշտ հաղթանակի սովոր թուրքը լեռնաստանում հանդիպեց համառ դիմադրության։ Ապրիլի 5-13-ը լարված մարտեր տեղի ունե­ցան Վարանդայի ուղղությամբ։ Սղնախ գյուղի տակ թշնամին մե­ծաքանակ կորուստներ է տալիս, որի հետևանքով, ինչպես նաև Հայաստանից սպասվելիք օգնության լուրն առնելուց հետո լքում է ռազմաճակատի գիծը։

Չնայած Հայաստանի Հանրապետության ծանր վիճակին՝ կառավարությունը 1920թ. ապրիլի 14-ին Զանգեզուրից Վարանդա ուղարկեց Դրոյին, իսկ Ղափանից Դիզակ՝ Նժդեհին։ Այդ օրերին կազմվեց Արցախի ժամանակավոր կառավարությունը, որի կազմը հաստատեց Վարանդայի Թաղավարդ գյուղում 1920թ. ապրիլի 25-ին հրավիրված Ղարաբաղի հայության 9-րդ համագումարը։ Միաժամանակ համագումարը որոշեց «հռչակել Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի Հանրապետությանը՝ որպես նրա անբաժան մաս»560։

Արցախը պաշտոնապես ընդունում է Հայաստանի Հանրապե­տության դրոշը, զինանշանը, հիմնը, դրամը561։

Չնայած ծանր կորուստներին՝ արցախահայությունը հասավ