Էջ:Artcakh history.pdf/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1920թ. աշնանից մինչև 1921թ. ապրիլն ընկած ժամանակահատվածը Արցախն ապրում էր քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջան։ Խորհրդային պատմագրության կողմից այս շարժումը որակվել է որպես դաշնակցական թևանիստական խռովություն։

1920թ. աշնանը Արցախում բռնկված ժողովրդական ապստամբությունը ղեկավարելու համար Դրոն Թևան Ստեփանյանին նշանակում է Լեռնային Ղարաբաղում Նժդեհի տեղակալ։ 1920թ. աշնանը Կապանում Թևան Ստեփանյանը հանդիպում է Գարեգին Նժդե­հի հետ։ Սպարապետը ապստամբների առաջ խնդիր է դնում՝ Լեռ­նային Ղարաբաղը միավորել Զանզեզուրի և Հայաստանի հետ։ Ապստամբությունը, բռնկվելով Դիզակում, շուտով ընդգրկում է ամբողջ Արցախը։ Կարճ ժամանակաշրջանում ապստամբների թիվը հասնում է 1800-ի582։

Ապստամբները կարճ ժամանակահատվածում ազատագրում են ամբողջ Դիզակը, Վարանդան, Խաչենի զգալի մասը։ «Հակառակորդը Լեռնային Ղարաբաղում գրաված գյուղերը միացնում է Արարատյան հանրապետությանը» տագնապով գրում են բոլշևիկ գոր­ծիչները583։

Կարմիր բանակի ղեկավարությունը Ադրբեջանի իշխանությունների հորդորներով ղարաբաղյան ճակատում կենտրոնացրեց մե­ծաքանակ ուժեր։ Զանգեզուրից Ղարաբաղ նահանջած 28-րդ դի­վիզիայի 250, 251 և 252֊րդ գնդերը, համալրվելով թարմ ուժերով և միանալով Վարանդայում, Դիզակում և Խաչենում կազմակերպված կոմունիստական ջոկատներին, ապստամբների դեմ ճակատ են հարդարում։

Չնայած դրան՝ Արցախում բռնկված ազատագրական պայքարը նոր թափ առավ 1921թվականի հունվար փետրվար ամիսներին։

1921թ. ապրիլի 15-ին Դիզակի կոմունիստական ջոկատը Արշակ Բալասանովի գլխավորությամբ հարձակում սկսեց ապստամբ ուժերի դեմ, բայց, խայտառակ պարտություն կրելով, հետ նահանջեց։

1921թ. ապրիլի 19-ին կարմիր բանակը, անցնելով հարձակման, գրավում է Դիզափայտ լեռը, ապա Աղջաբենդ և Հին Թաղեր գյուղերը։ Թևանի ջոկատները հակառակորդի մեծաքանակ ուժերի ճնշման տակ թողնում են նաև ռազմավարական վերջին հանգրվանը՝