Էջ:Artcakh history.pdf/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խծաբերդ գյուղը։ Այդ օրերին ակտիվացել էին նաև Դիզակի և Սյունիքի միջև ընկած տարածքում ապրող թուրքերը։ Որպեսզի ապահովվեր ապստամբների անվտանգ անցումը Զանգեզուր, ապրիլի 18–ի գիշերը Նժդեհի հրամանատարներից մեկի՝ Ամիրջանյանի ղեկավարությամբ մի ջոկատ անցնում է Զաբուխը, ճեղքում կարմիրների և մահմեդականների պաշարման գիծը և բացում նահանջի ճանապարհը։ Արցախի ապստամբները, մոտ 700 հոգի, անցնում են Զանգեզուր և միանում Գարեգին Նժդեհի ուժերին584։

Հետագա տարիներին ապստամբության մասնակիցների մի մասին, թևանական պիտակը կպցնելով, կամ գնդակահարում կամ էլ արգելափակում էին բանտերում։ Այդ ճակատագրից չխուսափեց նաև ապստամբության ղեկավարը՝ Թևան Ստեփանյանը։ Քսան-երեսունական թվականներին նա իր գործունեությունը ծավալում էր արդեն Պարսկաստանում։ Մի քանի անգամ անցնելով սահմանը՝ փորձում է հաստատվել հայրենիքում, բայց, հատուկ ծառայությունների կողմից ենթարկվելով հետապնդումների, նորից հեռանում է Պարսկաստան։ 1941թ. Թեհրանի մոտակայքում նա ձերբակալվում է խորհրդային չեկիստների կողմից, տեղափոխվում Բաքու և գնդակահարվում։

Նման տխուր վախճան ունեցավ արցախահայության 1920-21թթ. հակաադրբեջանական, հակախորհրդային շարժումը։