Էջ:Artcakh history.pdf/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1925թ. շերամապահության զարգացումը մարզի գյուղացիական տնտեսությունների ավելի քան 45 տոկոսին հնարավորություն էր տալիս ստանալ մեծ քանակությամբ շահույթ։

ԼՂԻՄ մետաքսակարժական ֆաբրիկաների պետական տրեստը՝ Ղարմետաքսարդյունաբերությունը ստեղծվեց 1925թ. օգոստոսին։ Այն նոր հնարավորություններ ստեղծեց մարզի մետաքսաարդյունաբերության հետագա զարգացման համար։ Ղարմետաքստրեստը ամեն կերպ ձգտում էր վերացնել աշխատանքի պրոցեսում գոյու­թյուն ունեցող տնայնագործությունը, արմատավորել աշխտանքի առաջավոր ձևերը, պլանավորել արտադրանքի իրացումը և Ստեփանակերտում կառուցել նոր ֆաբրիկա։ 1929թ. սեպտեմբերի 20-ին շահագործման հանձնվեց Ստեփանակերտի ֆաբրիկայի առաջին մասնաշենքը։

Շերամապահության զարգացման նպատակով 1926թ. մարզում ստեղծվել էր փորձնական տնտեսություն, որի ջերմոցներում աճումէր 600 հազար թթենի613։

Բավականաչափ բարելավվեց մետաքսագործարանների բանվորների սոցիալական վիճակը։ Նախապատերազմյան ժամանակաշրջանի համեմատությամբ 1931թ. բանվորների աշխատավարձն աճեց 17 անգամ614։

Շոշափելի էին նաև հաջողությունները հողագործության և անասնապահության բնագավառում։ 1921թ. ԼՂԻՄ 17220 դեսյատին ցանքսի դիմաց 1922թ. կատար­վեց 28000 դեսյատին615, իսկ 1925թ. 33270 դեսյատին և ստացվեց 852 հազար փութ հացահատիկ, որը կազմում էր նախապատերազմյան շրջանի 92,2 տոկոսը616։ Տնտեսության տարբեր ճյուղերի զարգացումը հրամայաբար պահանջում էր, գյուղատնտեսության էքստենսիվ զարգացմանը զուգահեռ, արագ թափով տնտեսության այդ ճյուղն առաջ տանել ինտենսիվացման ուղիով։ Այդ խնդրի լուծման համար կարևոր նշանակություն ուներ հին, ավերված ոռոգման համակարգերի վերականգնումն ու նորերի կառուցումը։ ԼՂԻՄ-ում անբարենպաստ բնակլիմայական պայմաններում, որտեղ մթնոլորտային տեղումնե­րը սակավ ու անհամաչափ են, հողի որակը և հազարավոր հեկտարներ