անջրդի հողային տարածությունների առկայությունը, ջրաշինարարական աշխատանքները դարձնում էին հրատապ ու անհետաձգելի։ Լեռնային Ղարաբաղում ընդամենը կար 10777 դեսյատին ջրովի վարելահող, որը կազմում էր բոլոր վարելահողերի 17,1 տոկոսը617։
1921թ. մայիսից մինչև 1922թ. մայիսը միայն Շուշիի գավառում նորոգվեց 45 քյահրիզ618։ 1924թ. մարզում գործում էր 61 քյահրիզ։ Շատ գյուղերում գյուղացիների նախաձեռնությամբ փորում էին հորեր և ջրանցքներ։ 1925թ. փետրվարի 23-ին մարզկոմի ընդլայնված նիստը, քննարկելով մարզի ջրանցքների օգտագործման հարցը, որոշեց անհապաղ սկսել Թալիշի, Մադաղիսի, Փրջամալի և Ուզուն Թալինի ջրանցքների նորոգման աշխատանքները619։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 1925թ. վերջին բավականին ավելացան մարզի ջրովի տարածությունները։
1930-ական թվականներից սկսած՝ մարզում ջրանցքների վերանորոգումն ու մանավանդ նորերի կառուցումը ինչ-ինչ պատճառներով ընդհատվեց, որից ստացված վնասներն առայսօր զգալի են։
Հողագործության ինտենսիվ զարգացումը և նրա հետագա վերելքը անհնարին է պատկերացնել առանց գյուղատնտեսության մեքենայացման և ագրոմիջոցառումների իրականացման։ 1925թ. ստեղծվեցին հողը մշակող մեքենաների և գործիքների վարձակետեր, որտեղ գյուղացիները ժամանակավոր օգտագործման համար վերցնում էին սերմազտիչներ, սրսկիչներ, գութաններ և գյուղատնտեսական այլ գործիքներ ու մեքենաներ։
1925թ. մաքրվեց մարզի հացահատիկային սերմացուի գրեթե 65 տոկոսը620։ Տեղական իշխանության մարմինները գյուղի աշխատավորների լայն շրջանում տարբեր ձևերով ու մեթոդներով գյուղատնտեսական գիտելիքներ էին տարածում։ Կազմակերպվում էին գյուղատնտեսական դասընթացներ, խրճիթ-ընթերցարաններին կից խմբակներ, ցուցադրական դաշտեր, ստեղծում գյուղատնտեսական ցուցահանդեսներ: 1923-1924թթ. ԼՂԻՄ բոլոր շրջաններում բացվեցին ագրոկետեր։
Որոշակի միջոցառումներ ձեռնարկվեցին նաև անասնապահության վերականգնման և զարգացման բնագավառում։ 100 ընտանիքին