Էջ:Artcakh history.pdf/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կազմակերպվեց 28 նոր կոլտնտեսություն627։ 1930թ.փետրվարի կեսերին մարզի գյուղացիական տնտեսությունների 26 տոկոսը ընդգրկված էին կոլտնտեսություններում628։ Նույն թվականի վերջե­րին տնտեսությունների 73,3 տոկոսը հայտնվել էին կոլտնտեսու­թյուններում629։ Չքավորական կոմիտեները, գյուղական խորհուրդների և Բաքվից Լեռնային Ղարաբաղ եկած բանվորների հետ ձեռք­ ձեռքի տված մեկը մյուսի հետևից կուլակ էին հայտարարում և արտադրության միջոցներից ու կենսական մի շարք պայմաններից զրկում գյուղի ամենաաշխատավոր ու ձեռներեց տնտեսատերերին։ Տեղերում գյուղխորհուրդների աշխատանքի գնահատման չափանի­շը դարձել էր կուլակներին հայտնաբերելն ու արտաքսելը։ Ժամանակի կատարողական միտքը հասել էր անհեթեթության։ Գյուղի ակ­տիվիստները իրենց համագյուղացիներին մինչև իսկ արտաքսում էին այլ բնակավայրեր։ Շատ հաճախ, ստեղծված խառնակ վիճակից օգտվելով, կուսակցական բջջի անդամները անձնական հաշիվ­ներ էին մաքրում համագյուղացիներից։ Բազմաթիվ բնակելի տներ, գոմեր, անձնական օգտագործման իրեր, գորգեր դարձել էին պատահական մարդկանց սեփականությունը։

Մենատնտես գյուղացիները անասունների հարկադիր համայ­նացումից խուսափելու համար մորթում էին կովերը, խոզերը, ոչ­խարները, տնային թռչունները։ Այսպես, միայն խոշոր եղջերավոր անասունների կորուստը հաշվում էր 10239 գլուխ630, որը մեծ հարված հասցրեց անասնապահության հետագա զարգացմանը։ Կոլեկ­տիվացման բնագավառում կուսակցական և խորհրդային մարմինների վարչական վերաբերմունքի հետևանքով լուռ դժվարություննե­րը երբեմն բացահայտ պոռթկումների տեղիք էին տալիս։ Գյուղի աշխատավորները համառորեն դիմադրում և պահանջում էին վերջ տալ անօրինություններին։

Հուսալքված բնակչության մի մասը ստիպված երբեմն դիմում էր զենքի։ Պատահական չէր, որ այդ ամիսներին ԼՂԻՄ բոլոր շրջաններում տեղի ունեցան սպանություններ և ընդհարումներ։ Արցախյան գյուղը, որի բնակչությանը բազում դարեր հատուկ էր համերաշխու­թյունն ու համատեղ ստեղծագործ աշխատանքը, հայտնվեց տարբեր թշնամական ճամբարներում։